ԱԱ-2024․ Ֆուտզալի Հայաստանի թիմը երրորդ հաղթանակը տարավ եւ դուրս եկավ հաջորդ փուլ
ՍպորտՖուտզալի Հայաստանի հավաքականը երրորդ հաղթանակը տարավ աշխարհի առաջնության երկրորդ ընտրական փուլում։ Երրորդ տուրում Ռուբեն Նազարեթյանի գլխավորած թիմը հյուրընկալվեց Չեխիայի թիմի եւ առավելության հասավ 4:1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Վլադիմիր Սանոսյանը։ Աչքի ընկավ նաեւ Արթուր Մելքոնյանը։
Հայաստանի հավաքականը 9 միավորով ապահովեց առաջին տեղը երրորդ խմբում եւ դուրս եկավ եվրոպական գոտու ընտրական փուլի էլիտ ռաունդ։
Այս փուլում վերջին հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի 2023թ․ մարտի 3-ին՝ ընդունելով Բոսնիա-Հերցեգովինային։