Շուշիում միջազգային համաժողով է ընթանում
ԱրցախԱրցախի օկուպացված Շուշի քաղաքում անցկացվում է համաժողով՝ նվիրված Արցախի օկուպացված տարածքների վերակառուցման ոլորտում աշխատանքներին ու ծրագրերին, հետկոնֆլիկտային շրջանում ականազերծման և քաղաքաշինության ներուժի օգտագործմանը, ինչպես նաև միջազգային համագործակցության ընդհանուր հնարավորություններին։ Այս մասին հայտնում է APA-ն։
Համաժողովին մասնակցում են ավելի քան 60 երկրների և 19 միջազգային կազմակերպությունների ավելի քան 100 դիվանագետներ և ռազմական ներկայացուցիչներ։