Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվում Բետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ) Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ) Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ) Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ) 

Որքան գումար է մտել և «փախել» երկրից՝ ՀՀ տարբեր ղեկավարների կառավարման տարիներին

Վերլուծական

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի գլխավոր քարոզչական թեզերից մեկը կայանում էր նրանում, որ վերջին 30 տարիներին Հայաստանից կապիտալի հսկայական արտահոսք է տեղի ունեցել, իսկ հեղափոխության արդյունքում հնարավոր է եղել փոխել բալանսը, այժմ, ըստ Փաշինյանի, Հայաստան ավելի շատ գումար է մտնում, քան դուրս է գալիս:

Այդպես է դա արդյո՞ք, և որքան գումար է դուրս եկել Հայաստանից՝ ՀՀ բոլոր ղեկավարների օրոք: ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կառավարման տարիների վիճակագրական տվյալները, ցավոք, բավական համառոտ են և ոչ ամփոփ, այդ պատճառով տվյալ տարիներին Հայաստանից կապիտալի արտահոսքի և ներհոսքի վերաբերյալ տվյալները հիմնականում բացակայում են: Կենտրոնական բանկի հաշվետվություններում մեկնարկային տարին 1993 թվականն է։ Այդ տարի երկրում կատարված ներդրումների ծավալը չնչին էր՝ ընդամենը 800 հազար դոլար:

Իսկ ինչ իրավիճակ էր՝ դիցուք երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ղեկավարման տարիներին: 2002թ. կապիտալի արտահոսքը երկրից կազմել է 245 մլն դոլար, 2003-ին՝ 314 մլն դոլար, 2004-ին՝ 494 մլն դոլար, 2005-ին՝ 613 մլն դոլար, 2006-ին՝ 794 միլիոն դոլար, 2007-ին հատել է 1 մլրդ դոլարի սահմանը։  2003 թվականին օտարերկրյա ներդրումները կազմել են 122,9 մլն դոլար։ Իսկ 1998 թվականին, նույնիսկ կարելի է ասել, երկրում ներդրումային բում էր։ Այդ տարի Հայաստանում արվել է 232,4 մլն դոլարի ներդրում, ինչը մոտ 4,5 անգամ ավել էր նախորդ տարվանից։ 2004 թվականից ներդրումներն սկսեցին մեծ տեմպերով աճել, և 2008 թվականին գրանցվեց իրական ներդրումային բում, երբ մեկ տարվա ընթացքում Հայաստանում արտասահմանից կատարված ներդրումների ծավալը կազմեց մոտ 950 մլն դոլար։

2008-ին Սերժ Սարգսյանի իշխանության գալուց հետո իրավիճակը մի փոքր փոխվել է:  Ըստ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած վճարային հաշվեկշռի՝ Հայաստանից 2011-2012 թ.թ. տեղի է ունեցել 700 մլն դոլարի եկամուտների արտահոսք: 2014 թվականին ուղղակի ներդրումները կազմել են  73.378 միլիարդ դրամ, 2015-ին՝ 81.867 միլիարդ դրամ, 2016-ին՝ 18.456 միլիարդ դրամ, 2017-ին՝ 17.268 միլիարդ դրամ: վերջին մոտ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով դուրս ուղարկվող գումարները գտնվել են 700 մլն-1 մլրդ դոլարի միջև։ Որպես կանոն, Հայաստան մտնող և Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, հօգուտ մտնողի էր։ Կախված տվյալ տարվա ընթացքում մտնող և դուրս եկող գումարի չափից, զուտ ներհոսքը երբեմն զգալի գումար է կազմել՝ մինչև 1,5 մլրդ դոլար, իսկ նվազագույնը 700-800 մլն դոլար:

Վերոնշյալ տրամաբանությունը խախտվեց վերջին երեք՝ 2018-2021 թթ․, այսպես կոչված «թավշյա» իշխանության տարիներին։ Եթե Հայաստան մտնող գումարների չափը էապես չփոխվեց, ապա կտրուկ փոխվեցին Հայաստանից դուրս եկող գումարի և զուտ ներհոսքի չափեր։  2019 թվականին Հայաստանից ռեկորդային ծավալի գումարներ են դուրս եկել տրանսֆերտների տեսքով։ Խոսքը 1 մլրդ 454 մլն դոլարի մասին է։ Դրանք բանկերի միջոցով ֆիզիկական անձանց դրամական փոխանցումներն են Հայաստանից արտասահման, որոնց ծավալը 2018 թվականի համեմատ 22.4%-ով ավելացել է։ Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը էապես նվազեցրել է նաև Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը։ Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներհոսքը կազմել է համապատասխանաբար՝ 594 մլն, 504 մլն և 574 մլն դոլար։ Երեք տարին միասն վերցրած այդ գումարը կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար։ 2021 և 2022 թվականների պատկերը կարող եք տեսնել հետևյալ գրաֆիկներում.

2021՝

2022՝ 

Որո՞նք են պատճառները, որ կապիտալը սկսել է փախչել Հայաստանից: Նախ և առաջ քաղաքական կայունության բացակայությունը, գաղտնիք չէ, որ փողը սիրում է լռություն: Բացի այդ, նպաստել է նաև կառավարության կողմից տարվող տնտեսական քաղաքականությունը, հարձակումները մասնավոր բիզնեսի վրա, կուլակաթափության դրվագները որոնք տեղ են գտել հեղափոխությունից հետո: Արդյունքում` կապիտալը Հայաստանում իրեն ապահով չի զգում և երկիրը կանգնում է փողի լրջագույն փախուստի փաստի առջև...

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կեղծ փրկիչների շրջանն անցյալում է, այժմ պետք է օգնել ազատվել Հայաստանը փաստացի կործանողից. Վարուժան Գեղամյան Նիկոլի քաղաքականությունն էլ ավելի է ամրացնում Ադրբեջանի դիրքերը հյուսիսային ուղղությամբ․ Արմեն Աշոտյան Ստամբուլում 7,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է կանխատեսվումԲետոնագործն ընկել է տեղափոխվող տնակից ու մահացել Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար Քաղաքացիները շարունակում են ակցիան Աբովյան փողոցում (տեսանյութ) Փաշինյանը հետևել է Գավառի հրապարակում քյուֆթայի և փախլավայի պատրաստման վարպետաց դասին (լուսանկարներ)Սա մեր ողջ ազգի խնդիրն է․ ակցիա՝ Իջևանում (տեսանյութ)Չի կարելի բեկել այս գործընթացը. սա ցանցային պայքար է. Սուրեն Պետրոսյանը Կիրանցում է (տեսանյութ)Ինչպես են դիմակավորված ոստիկանները գետնին տապալում NewDay-ի օպերատորին ու տանում Մախսուդյանի որդուն (տեսանյութ)Ինչպես են բերման ենթարկում գնդապետ Գրիգոր Գրիգորյանին (տեսանյութ)Ռուսաստանում արժեզրկումը դանդաղել է. Պուտին Իրազեկման ակցիա Իջևանի շուկայի դիմաց (տեսանյութ)Արցախը հանձնել է Նիկոլ Փաշինյանը, հիմա էլ Տավուշի տարածքներն է կարում, իշխանություններն անցողիկ են. Արցախի թեմի առաջնորդԹիվ 1 կաբինետից պիտի հայ ժողովուրդը դուրս վռնդի Նիկոլ Փաշինյանին, այս հարցը Երևանում է լուծվելու. Սուրեն ՍուրենյանցԱրևմուտքի համար Հայաստանը, ինչպես Ուկրաինան, ընդամենը մանրադրամ են ընդդեմ ՌԴ-ի և Իրանի․ Հայկ Բաբուխանյան (տեսանյութ)Չորս պատի մեջից դո'ւրս եկեք, Կիրանցի հարց չկա, խնդիրը Հայրենիք ունենալն է, մենք մեր հողի տերն ենք. Արսեն Գրիգորյան (տեսանյութ)Հայրենիքի սահմաններն Աստծո կողմից են գծված, առանց հայրենիք պետություն չկա․ ՇարմազանովՀայտնի է 2023-2024 ուստարվա վերջին դասի օրըԻրանի դեմ պատժամիջոցների կիրառումը ոչնչի չի հանգեցնի. Ռաիսի ԼՂ թեման փակելու բոլոր փորձերը ձախողելու են․ Հայկ ԲաբուխանյանԱննախադեպ էր 2023թ. փաստաբաններին բռնության ենթարկելը․ Արման ԹաթոյանԱՄՆ Ներկայացուցիչների պալատում Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ սահմանող օրինագիծ է ներկայացվելԿիրանցում է Արցախի թեմի առաջնորդըՈւՂԻՂ. Հանրահավաք Ազնավուրի հրապարակում Փաշինյանի հեռացման պահանջովԻնչ է եղել 2018-ին, ինչը հիմա չի կատարվում. Ստեփան ԴանիելյանԲացի, տեսնենք մեջն ինչ ա. Կիրանցում ծակեցին մեքենայի անվադողը, վարորդը հրաժարվում էր բացել մեքենան (տեսանյութ)Փաշինյանը նույն Զելենսկին է. նրա՝ իշխանության գալու պահից ամեն ինչ պարզ դարձավ. «Փաստ»Կիրանցից բերման է ենթարկվել գնդապետ Գրիգոր Գրիգորյանը Մենք 4 գյուղը չենք տալիս Ադրբեջանին, մենք 4 գյուղը վերցնում ենք Ադրբեջանից․ ՓաշինյանՔաղաքացիները փակել են Երևան-Թբիլիսի ճանապարհը Դեբետ գյուղի հատվածումԿիրանցում տեղի ունեցած դեպքից հետո բժշկական կենտրոն են տեղափոխվել նաև հավաքին մասնակցող երեխաներՄոսկվայում Ка-32 ուղղաթիռ է հրկիզվել Կիրանցիները թույլ չեն տվել սակրավորներին առաջ գնալԵրեւանում ընթանում է «Ընդհանուր հաղթանակ, ընդհանուր ճակատագիր» խորագրով համաժողովըԸնդվզե՛ք, թույլ մի տվեք այս ստորացումը խորանալու. ձեր կեցվածքը հայտնեք. Բագրատ Սրբազան (տեսանյութ)Ռուսաստանը հանդես է գալիս Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակման օգտին. Պեսկով Այսօր ժամը 19:00-ին տեղի կունենա հանրահավաքԵրեկ գիշեր անհայտ ինքնությամբ մարդիկ, եկել են գաղտագողի, մուտք են գործել, հանձնվելիք տարածքներ. Բագրատ ՍրբազանՍյան նկարները տեսե՞լ եք. դա ՀՀ-ի տարածքային ամբողջականության անկյունաքարն է. ՓաշինյանԿիրանցից 2 ոստիկան և 3 քաղաքացիական անձ է տեղափոխվել ԲԿ, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿՈւՂԻՂ. Լարված իրավիճակ Կիրանցում. փորձում են ականազերծման աշխատանքներ իրականացնելԶինծառայողները մեծին, փոքրին պայքարելով տեսնելով մոտեցել են. դա ներկայացնել քաղաքական պրոցեսների մասնակցել՝ չի կարելի. Բագրատ ՍրբազանՋրվեժի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, ևս երկուսը տեղափոխվել է հիվանդանոցՀԱՄԱՍ-ը պաշտոնական պատասխան է ստացել ԻսրայելիցՀՀ իշխանությունները հայտարարել են, որ Պուտինին չեն «ձերբակալի», եթե նա գա ՀայաստանԱՄՆ-ում հզոր տորնադո է գրանցվել. կան զոհեր (լուսանկարներ)ՈւՂԻՂ. Նիկոլ Փաշինյանը Գավառում է. հանդես է գալիս դասախոսությամբ«Նույնն ա, որ թշնամու մոտ գերի ընկնես և ստիպողաբար ուղերձ հղես»․ Աբգար ՊողոսյանԿրասնոդարի երկրամասի և Ղրիմի թերակղզու վրա 68  ԱԹՍ է խոցվել
Ամենադիտված