«Միլանը» երբեք չի հետաքրքրվել «Դինամոյի» կիսապաշտպան Զախարյանով
ՍպորտԻտալական «Միլանի» մամուլի ծառայությունը հերքել է Մոսկվայի «Դինամոյի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի նկատմամբ հետաքրքրությունը։ Այս մասին հայտնում է «Спорт-Экспресс»-ը։
«Միլանը» երբևէ չի հետաքրքրվել և հիմա էլ Արսեն Զախարյանով չի հետաքրքրվում»,- հայտնել է Ա Սերիայի չեմպիոնի մամուլի ծառայությունը։
Ավելի վաղ Sport24-ը հայտնել էր, որ իտալական ակումբը Զախարյանով հետաքրքրված է եղել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, սակայն գործարքի ընթացքի դժվարությունների պատճառով տրանսֆերը չի կայացել։