Պարզվել է Դավիթաշենի կամրջի սկզբնամասում խոշոր ավտովթարի հետևանքով վարորդների ու վիրավորների ինքնությունը
ՏեսանյութերSHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում պարզվել է սեպտեմբերի 1-ին Երևանում Սասնա Ծռեր փողոցից դեպի Վաղարշյան փողոց տանող Դավիթաշենի կամրջի սկզբնամասում վթարի ենթարկված ավտոմեքենաների վարորդների և վիրավորների ինքնությունը։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է՝ Mercedes G-ին վարել է Երևանի բնակիչ Արտավազդ Քյասինյանը, Toyota-ն վարել է Երևանի բնակիչ Գարիկ Սուքիասյանը, Kia-ն վարել է Կամո Ղուկասյանը, իսկ Opel-ը՝ Արայիկ Համբարձումյանը։ Վթարի հետևանքով վարորդներից Գ․ Սուքիասյանն ու Կ․ Ղուկասյանը տեղափոխվել են «Արմենիա» բժշկական կենտրոն։
Իսկ 2 երեխաները տեղում բուժօգնություն են ստացել բժիշկների կողմից, ովքեր նրանց տեղափոխել են հիվանդանոց, սակայն ծնողները հրաժարվել են հիվանդանոցում մնալուց, ասելով, որ իրենք չեն տուժել։