Քսենիա Սոբչակը ԼԳԲՏ քարոզչությո՞ւն է արել (լուսանկար, տեսանյութ)
ՏեսանյութերՈստիկանությունը լրագրող Քսենյա Սոբչակին ստուգում է Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 6.21-րդ` այսպես կոչված, համասեռամոլների քարոզչության մասին հոդվածով։ Այս մասին հայտնում է Shot Telegram ալիքը։
Սոբչակի ալիքի հետևորդներից մեկը՝ Սոլդատով անունով, դիմել է իրավապահներին՝ բողոքով, որ Սոբչակի տեսանյութերից մեկը վերաբերում է ոչ ավանդական սեռական հարաբերություններին, որոնք երեխաները կարող են տեսնել։
Ենթադրաբար, բողոքի պատճառ է դարձել Սոբչակի հարցազրույցը ռուս թենիսիստուհի Դարիա Կասատկինայի հետ, ով 2022 թվականի հուլիսին հայտնի է, դարձել, որ լեսբուհի է։ 18+ տարիքային նշանով հրապարակված հարցազրույցում Կասատկինան ընդգծել է, որ իր հանրային ելքը քարոզչություն չի համարում։ Բացի այդ, նա ասել է, որ չի վախենում Ռուսաստան գնալուց, քանի որ խոստովանել է իր կողմնորոշումը, և վստահություն է հայտնել, որ իրեն թույլ չեն տա մուտք գործել երկիր։