Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին Ոտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում են Ագրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալ Էկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել է Փաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպել 

Համահայկական ու համաժողովրդային դիմադրություն Ադրբեջանի բարբարոսությունների դեմ. Արամ Ա կաթողիկոս

Հասարակություն

Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը պատգամ է հղել սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի վերաբերյալ՝ շեշտելով.

«Այո՛, հայոց բանակին կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութիւն ցեղապաշտ, արիւնարբու ու յարձակողապաշտ Ազրպէյճանի դէմ: Փաստօրէն այլ ճանապարհ չկայ»։

Ինչպես տեղեկացնում է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունը, Արամ Ա կաթողիկոսը նաև նշել է. «Երբ 4-օրեայ ու 44-օրեայ պատերազմներով ու ապա շարունակուող յարձակումներով Ազրպէյճան կը փորձէ ինքնիշխան ու խաղաղ ապրելու մեր ժողովուրդին իրաւունքը խլել:

Երբ անտեսելով միջազգային օրէնքը, թէ՛ պատերազմի եւ թէ՛ զինադադարի շրջանին, կը փորձէ դիմել անմարդկային ու անարգ միջոցներու:

Երբ արհամարհելով քաղաքական բանակցութիւնները, կը փորձէ զէնքի ուժով ինքզինք պարտադրել:

Երբ իր անպատասխանատու մօտեցումով, յարձակողապաշտ ոճով եւ բիրտ միջոցներով կը փորձէ իր տեսակէտները պարտադրել նոյնիսկ միջազգային համայնքին...:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ անմեղ զոհերով ու պատերազմական գերիներով հպարտացող ներկայ ժամանակներու ցեղասպանին շարունակուող ոճիրը:

Ո՛չ, կարելի չէ ընդունիլ Հայաստանին հողային ամբողջականութիւնը ու անվտանգութիւնը բիրտ ուժի գործածութեամբ վտանգող Ազրպէյճանի նկրտումները:

Ո՛չ, կարելի չէ ոչ-քաղաքակիրթ միջոցներով մեր ժողովուրդի արժանապատուութիւնը վիրաւորող պետութեան մը անպատասխանատու վերաբերումը:

Արդ, Հայաստանի հանրապետութեան հողային ամբողջականութիւնը ու գերիշխանութիւնը վտանգող ճակատագրական այս կացութեան դիմաց՝

Անհրաժեշտ է դուռը թակել բոլոր բարեկամ եւ ոչ-բարեկամ երկիրներուն, մօտաւոր եւ հեռաւոր ղեկավարներուն, շրջանային թէ միջազգային կազմակերպութիւններուն:

Անհրաժեշտ է իրաւական միջոցներով անպատժելիութեան քողը վար առնել Ազրպէյճանի վրայէն:

Անհրաժեշտ է հայոց բանակի կողքին համահայկական ու համաժողովրդային դիմադրութեան զանգը հնչեցնել: Սա մեր ժողովուրդին արդար իրաւունքն է: Իր գոյութիւնը, անկախութիւնը, անվտանգութիւնը պահելու կոչուած ժողովուրդի մը հաւաքական դիմադրութիւնը մարդկային իրաւունքներուն անբաժան մասը կը կազմէ:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ Հայաստանի ու Արցախի կողքին իր դիմաց կը գտնուի նա՛եւ Սփիւռքը, մեր ո՛ղջ ժողովուրդը՝ իր ամբողջ կարողականութեամբ. հետեւաբար ան չի կրնար մեր ժողովուրդին հաւաքական կամքը ընկճել:

Ազրպէյճանը պէտք է իմանայ, որ մեր ժողովուրդի հին ասացուածքին համաձայն «որ ո՛չ լուիցէ բանիւ, լուիցէ գանիւ» (ան որ խօսքով չի հասկնար, գաւազանով միայն կը հասկնայ):

Փաստօրէն ներկայ քաղաքակիրթ աշխարհին մէջ Ազրպէյճանը խօսքի լեզուէն չ'ուզեր հասկնալ: Հետեւաբար, անոր հետ հարկ է խօսիլ գաւազանի լեզուով՝ դիմելով համաժողովրդային դիմադրութեան բոլոր միջոցներով, բոլոր մարզերէն ներս ու բոլոր մակարդակներու վրայ:

Հարկ է դիմել համահայկական դիմադրութեան ամրապնդելով մեր ներքին միասնականութիւնը՝ Հայաստան-Արցախ-Սփիւռք ղեկավարներու շուտափոյթ ու միատեղ հանդիպումով եւ մեր ողջ ազգին մարդուժին ու ներուժին համախմբումով»:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանց մեկնած մասնագետների հետ մեքենայում Մհեր Գրիգորյանը չի եղել. փոխվարչապետի գրասենյակ Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելիԵՄ դեսպանի հետ քննարկեցինք ՀՀ–ում մարդու իրավունքների հետ կապված խնդիրները․ Տիգրան ԱբրահամյանԳիտեին ով եմ, բայց ուժով տարան բաժին ու դեռ իբր ճշտում են` ինչ հիմքով են բերման ենթարկել. Խաչատրյան (տեսանյութ) Երևանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Բաքվի առաջարկներըՓակ է Ալավերդի-Բագրատաշեն ավտոճանապարհը (տեսանյութ) Հայաստան–Ադրբեջան սահմանին ապրիլի 26-ի դրությամբ տեղադրվել է թվով 28 սահմանային սյունԻրավիճակը լարված է Երևան–Սևան մայրուղու վրա (տեսանյութ)Իրավիճակը` Տավուշում. փակել են Նոյեմբերյան տանող ճանապարհը (տեսանյութ)
Ամենադիտված