Մոսկվան ՆԱՏՕ-ի հարցով համաձայնությա՞ն է եկել Կիևի հետ. Պեսկովն արձագանքել է
ՌուսաստանՏեղեկություններն այն մասին, որ Ռուսաստանի նախագահի վարչակազմի ղեկավարի տեղակալ Դմիտրի Կոզակը Ուկրաինայում հատուկ գործողության սկզբում ձեռք է բերել Կիևի համաձայնությունը՝ չմիանալու ՆԱՏՕ-ին, ճիշտ չէ:
Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Սա լիովին սխալ տեղեկություն է»,- Կրեմլի պաշտոնական ներկայացուցչի խոսքերն է մեջբերում Reuters-ը: