Լավրովը շուրջ 20 հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի շրջանակում
ՌուսաստանՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ելույթ կունենա ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի (ԳԱ) նիստում, ինչպես նաև կանցկացնի մոտ 20 երկկողմանի հանդիպում։
Այս մասին հինգշաբթի՝ սեպտեմբերի 15-ին, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Գլխավոր ասամբլեայի ընդհանուր քաղաքական քննարկման ժամանակ, որը տեղի կունենա սեպտեմբերի 20-ից 26-ը, նախարարը ելույթ կունենա հենց Գլխավոր ասամբլեայի նիստում, կմասնակցի մի շարք երկկողմ հանդիպումների, բազմակողմ միջոցառումների»,- դիվանագետի խոսքերն է մեջբերում է RT-ն։