Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի գործընթացը սկսելուն. Բայրամով
Արտաքին ՔաղաքականԱդրբեջանը պատրաստ է սկսել Հայաստանի հետ խաղաղ պայմանագրի մշակումը, հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։
ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 77-րդ նստաշրջանի շրջանակում ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Հելգա Շմիդի հետ բանակցությունների ընթացքում նա նշել է, որ Բաքուն պատրաստ է սկսել աշխատել փաստաթղթի տեքստի վրա՝ չնայած հայ-ադրբեջանական սահմանում «էսկալացիային»։ «Չնայած վերջին բախումներին և մեր կորուստներին՝ Ադրբեջանը կողմ է առանց ժամանակ կորցնելու խաղաղ պայմանագրի գործընթաց սկսելուն»,- ասել է Բայրամովը։