Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել
Արտաքին Քաղաքական![Ինչ է քննարկվել Միրզոյան-Բայրամով բանակցությունների ընթացքում. ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել](/timthumb.php?src=disc/29-02-24/6ff841b3ed64e00ab12a7519121e597d.jpg&w=780)
2024 թ. փետրվարի 28-29-ը Գերմանիայի մայրաքաղաք Բեռլինում՝ Վիլլա Բորսիգում, տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի բանակցությունները։
ՀՀ ԱԳՆ-ից տեղեկացնում են, որ նախարարները և նրանց պատվիրակությունները քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ Արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակելու բանակցությունները բաց հարցերի շուրջ։
Այցի ընթացքում նախարարները հանդիպում են ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ ինչպես երկկողմ, այնպես էլ եռակողմ ձևաչափով։
Նախարար Միրզոյանն իր շնորհակալությունն է հայտնել Գերմանիային՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները հյուրընկալելու համար։
![](banners/armflix.jpg)