Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ «ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասին Անցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ) Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ Շարմազանով Առաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ) Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ) Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն Հովասափյան Տավուշյան պայքարը հասնում է Երևան 

Մեկնարկել է Հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովը

Հասարակություն

Հայաստանի Հանրապետության 2022 թվականի երիտասարդական մայրաքաղաք Հրազդանում այսօր տեղի է ունեցել ամենամյա հայ-ռուսական երիտասարդական 8-րդ համաժողովի պաշտոնական բացման արարողությունը: Համաժողովը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Համաժողովը տեղի է ունենում հիբրիդային ձևաչափով. ռուսական կողմը մասնակցում է հեռավար:

Համաժողովը նախատեսված է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողների, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, երիտասարդ առաջնորդների (շուրջ 100 մասնակից) համար։

Բացմանը մասնակցել և ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը, Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ինչպես նաև Հայաստանում «Ռուսական գրքի տուն» կազմակերպության հիմնադիր Մհեր Ավետիսյանը։ Փոխանցվել է նաև Ռուսաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանի ողջույնի խոսքը:

Միջոցառումը վարել է Ռուսական տեխնոլոգիական համալսարանի (МИРЭА) պրոռեկտոր Գրիգորի Պետուշկովը:

Ողջույնի խոսքում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը նշել է՝ հայ-ռուսական հոգևոր-մշակութային դարավոր կապերի զարգացմանը զուգահեռ կարևոր է նաև տարբեր ձևաչափերով համագործակցությունը երիտասարդության ոլորտում: Նա մասնավորապես ԱՊՀ և ներկայում նաև ԵԱՏՄ շրջանակներում ակտիվացող փոխգործակցության կողքին կարևորել է երկկողմ ձևաչափով հայ-ռուսական փոխգործակցությունները:

«Հայ-ռուսական համաժողովի հիմնական նպատակն է ակտիվ համագործակցությամբ բացահայտել և նախանշել փոխշահավետ ուղիներ, որոնցով մեր երիտասարդները կկիսվեն Հայաստանի Հանրապետությունում և Ռուսաստանի Դաշնությունում երիտասարդներին ուղղված կամ նրանց կողմից նախաձեռնված տարբեր փորձառություններով, կստանան հնարավորություն ակտիվ երկխոսության միջոցով համատեղ հետաքրքրություն ներկայացնող ծրագրեր իրականացնելու, միմյանցից սովորելու, գիտելիքով փոխանակվելու, գործնական հմտություններ ձեռք բերելու համար: Այլ խոսքով՝ մշակութային փոխճանաչման և երկխոսության կողքին ֆորումը պետք է ծառայի ապագային, այն է՝ պետք է ծառայի որպես հետագա համագործակցության գործնական և արդյունավետ մեխանիզմներ ստեղծելու կարևոր հարթակ»,- ասել է ԿԳՄՍ փոխնախարարը:

Ռուսաստանի Դաշնության գիտության և բարձրագույն կրթության նախարարի տեղակալ Գրիգորի Գուրովը ևս ողջունել է համաժողովի մասնակիցներին և նշել՝ երիտասարդական քաղաքականության ոլորտում ռուսական կողմը հետաքրքրված է հայկական փորձով, և իրենք նաև պատրաստակամ են կիսվել իրենց փորձով և զարգացնել հետագա համագործակցությունը: Իրենց հերթին երկու երկրների դիվանագիտական կառույցներից հնչել են հայ-ռուսական երիտասարդական ֆորումի կարևորությունն ընդգծող ելույթներ՝ շեշտադրելով երիտասարդական կառույցների միջև համագործակցությունը երկու երկրների տարողունակ համագործակցության ծիրում։

Համաժողովի բացման արարողությունից հետո տեղի են ունեցել երիտասարդների հետ թեմատիկ քննարկումներ հետևյալ առանցքային թեմաներով՝ «Երիտասարդական ակտիվ գործունեությունը մարզերում և բուհերում», «Ոչ ֆորմալ կրթություն և նորարարություն», «Կամավորական աշխատանք»:

Համաժողովի շրջանակում նախատեսված է նաև մասնակիցների այց մշակութային վայրեր:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Toyota-ն երկու նոր էլեկտրական քրոսովեր է ներկայացրել (լուսանկարներ)Արդյունավետ կլինի՝ մյուս քաղաքներից ու գյուղերից նույնպես երթեր սկսվեն դեպի Երևան․ քաղաքագետ«ՀայաՔվեն» իր անվերապահ աջակցությունն է հայտնում վճռական փուլ մտած Շարժմանը Իբր՝ առանց անվտանգության երթեւեկում են. մինչ Տավուշյան շարժումը նոր փուլ է մտնում՝ Փաշինյանը տեսանյութ է տարածել՝ յասաման գնելու մասինԱլեքսեյ Նավալնին կարժանանա Դրեզդենի խաղաղության մրցանակինԱնցնող մեքենաները ողջունում են Տավուշից մեկնարկած քայլերթին` Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ (տեսանյութ)Իմ անունն է պայքարը, իսկ վախճանս՝ հաղթանակ, Հայկը չի պարտվելու ոսոխ բելին․ ՇարմազանովԱռաջին կադրերը Կիրանցից մեկնարկած քայլերից, որն առաջնորդում է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանը (տեսանյութ)Տատ ջա՜ն, օրհնի’ր, որ հաղթանակով հետ գանք. Աղոթքից ու Լենա տատի օրհնությունից հետո սկսվեց երթը Երևան (տեսանյութ)Ստի և կեղծիքի դեմ պայքարը շարունակվում է` հանուն ճշմարտության և արդարության Ադրբեջանը հնարավոր բոլոր միջոցներով ու հարթակներով հայտարարելու է, որ «Հայաստանը օկուպանտ» է. Արմեն ՀովասափյանՎրաստանի նախագահը կառավարող կուսակցությանը մեղադրել է Մոսկվային հաճոյանալու փորձի մեջՏավուշյան պայքարը հասնում է Երևան Վերահաստատել եմ ԵՄ աջակցությունը վրացիներին. Միշել ՈւՂԻՂ. Կարևոր հայտարարություն Կիրանցից Թող էդ ասողները գնան, թուրքի հետ ապրեն, առևտուր անեն, տղերքը սաղ լինեն, կպայքարենք մեր հողի համար. Լենիկ տատԿիրանցն՝ այս պահին․ (լուսանկարներ)Թուրքիայի ներկայացուցիչը ԱՄՆ կոնգրեսականների հետ քննարկել է Հայատանի և Ադրբեջանի հարաբերություններըՄի «խոսույթ» կա, թե, իբր, առաջնորդությունը Հայաստանը առկա իրողություններին «ադապտացնելն» է․ Վարդան Ոսկանյան Ադրբեջանում ԱՄՆ դեսպանը հայտնել է՝ ինչու Շուշի չի այցելում Երևանի մի շարք փողոցներում տեղատարափ անձրևի հետևանքով փլուզումներ են տեղի ունեցել, ջրալցվել են շենք-շինություններՖրանսիայի էկոնոմիկայի նախարարը հեծանվորդի է վրաերթի ենթարկել Տավուշյան շարժումը կտեղափոխվի՞ ԵրևանՍփյուռքի մեծաթիվ կառույցներ միանում են Տավուշյան շարժմանըՆԱՏՕ-ն Ռուսաստանի հետ պոտենցիալ հшկամարտության է պատրաստվում․ ՌԴ ԱԳՆ Չի բացառվում, որ մեզ միանա Բագրատ Սրբազանը․ ինչ իրավիճակ է Կիրանցում այսօր. լրագրող Անի Գևորգյան Սուքոյանի կողմից բռնության գործադրումը չի կարող դիտվել լրագրողի գործունեությանը խոչընդոտելու եղանակ. փաստաբանԳետափնյա գյուղի մոտակա կամրջով երթևեկությունը շարունակում է փակ մնալ Այս իշխանության պահպանման պարագայում Ադրբեջանն ու Թուրքիան առաջիկա տարիներին կուլ կտան Հայաստանը. թյուրքագետ Վարուժան Գեղամյան Մասիսը 1-ին օրից` իր ղեկավարի գլխավորությամբ, կանգնած է եղել արցախցու կողքին. համայնքապետարանի ներկայացուցիչ Բրազիլիայում 39 մարդ է մահացել վերջին 80 տարվա ամենասարսափելի ջրհեղեղներից հետո (տեսանյութ)Միայն ներկայիս իշխանությունը կարող է աշխարհաքաղաքական իրավիճակի անվան տակ կեղեքել հայրենիքը. Մետաքսե ՀակոբյանՍտեփանակերտի հերոսների պանթեոնն այլևս գոյություն չունի Արցախցու ձայնը արդարության ձայնն է. բռնի տեղահանումը սարսափելի ելք էր. Արցախի թեմի առաջնորդ (տեսանյութ) Արցախցիները պետք է վերադառնան Արցախ, առանց ադրբեջանցիների. Հայկ ԲաբայանՀայաստանը մեր մայր հայրենիքն է, բայց մենք ուզում ենք վերադառնալ Արցախ, մեր տուն. ստեփանակերտցի կին ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներՀայ պատգամավորները Վաշինգտոնում հանդիպել են Մարկ ՔեմերոնինՎթարային ջրանջատում Երևանում և ԱրմավիրումՏարադրամի փոխարժեքները մայիսի 4-ինԿրեմլը վտանգավոր է համարում Ռուսաստանին բրիտանական զենքով հարվածելու մասին հայտարարությունըԱնցած գիշերվա Երևանի հեղեղաբեր ամպրոպը Դատախազությունը սրբազան կառույց է, իսկ դատախազները՝ տարբեր աստիճանի սրբեր․ փաստաբանի արձագանքը՝ ՎարդապետյանինԱրմենը հանգիստ է իր համար, իր ընտանիքի համար, նա անհանգիստ է միայն իր երկրի համար․ Աշոտյանի փաստաբան ՈւՂԻՂ. Ի՞նչ խնդիրներ ունեն արցախցիներն այսօր, ինչպես ու ինչպիսի Արցախ կվերադառնա արցախցին՝ քննարկումՆիկոլ Փաշինյանը սեփական անվտանգությանը վերաբերվում է հիվանդագին լրջությամբ. «Հրապարակ» Փլուզվել է Ողջաբերդ գետի հենապատը․ Նոր Արեշում տներ ու փողոցներ են հեղեղվել (լուսանկարներ)Օդի ջերմաստիճանը ցերեկն աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԻնչու են ընդդիմադիր պատգամավորները հրաժարվել գործուղումներից. «Հրապարակ» Գյումրիում տան կրակը մարելուց հետո հրշեջները հայտնաբերել են 3 և 5 տարեկան երեխաների դիեր
Ամենադիտված