Ապագա բանակցային գործընթացը լինելու է Բաքու-Ստեփանակերտ ու ինչ-որ չափով՝ Մոսկվա
ՔաղաքականՀայաստան-Ադրբեջան կոնֆլիկտը Արցախի շուրջ էր, ես չեմ պատկերացնում, թե ինչպես կարող են այդ հարաբերությունները կարգավորվել՝ առանց Արցախի հիմնախնդրի կարգավորման շուրջ որոշակիության և միասնական պատկերացման՝ ԼՂ խնդրի կարգավորման հետ կապված։ Հետևաբար, եթե առաջընթաց կա, ապա կարելի է եզրակացնել, որ Արցախի հարցում կա համաձայնություն՝ կամ լռությամբ, կամ ոչ լռությամբ։ Այն հանգամանքը, որ Արցախի Հանրապետություն, ինքնորոշում, սուվերենություն բառերը Հայաստանի պաշտոնյաների բառապաշարից ի սպառ կորել են, վկայակոչում են այն մասին, որ այստեղ ունենք լրջագույն խնդիր։
Այս մասին լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։