Բրյուս Ուիլիսը վաճառել է իր կերպարի իրավունքները
ԼուսանկարներՌուսական Deepfake ընկերությունը ձեռք է բերել դերասան Բրյուս Ուիլիսի կերպարի իրավունքները։ Այս մասին հայտնում է The Telegraph-ը։
Իրավունքների վաճառքի պայմանագրի համաձայն՝ ընկերությունը կկարողանա օգտագործել Ուիլիսի «թվային երկվորյակը» գովազդներում և կինոնախագծերում։ Դերասանի կերպարն արդեն նման կերպ է ի հայտ եկել գովազդում, և նա ինքը բավականին դրական է արձագանքել սրան։
Այս գարնանը Բրյուս Ուիլիսը հայտարարեց դերասանական կարիերան ավարտելու մասին։ Դերասանի մոտ ախտորոշվել է աֆազիա (խոսքի խանգարում), ինչը նրա համար ավելի ու ավելի է դժվարացնում տողերն անգիր անելն ու նկարահանման հրապարակում աշխատելը։ Սեպտեմբերի 23-ին տեղի ունեցավ Բրյուս Ուիլիսի հետ վերջին նախագծերից մեկի՝ «Դիտարկման տակ» ֆիլմի պրեմիերան։