ԱՄՆ-ում պահանջել են, որ Բայդենը մտավոր ունակությունների թեստ հանձնի
ԱՄՆԱմերիկացի բժիշկ-ճառագայթաբան Նիկոլ Սաֆիրը բրիտաական Daily Mail-ի համար գրած հոդվածում պահանջել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը մտավոր ունակությունների թեստ հանձնի:
Նրա պնդմամբ, նման թեստերն անհրաժեշտ է ներառել բժշկական ամենամյա ստուգումների գործընթացում, որը, ենթադրաբար կիրականացվի նոյեմբերին, ինչից հետո կհրապարակվեն դրանց արդյունքները:
Նրա պնդմամբ, նման թեստերն անհրաժեշտ է ներառել բժշկական ամենամյա ստուգումների գործընթացում, որը, ենթադրաբար կիրականացվի նոյեմբերին, ինչից հետո կհրապարակվեն դրանց արդյունքները:
Սաֆիրի կարծիքով, անհանգստացնող է ոչ միայն երկրի պատմության մեջ ամենատարեց՝ 80 տարին բոլորող նախագահի ֆիզիկական առողջությունը, այլև նրա մյուս կարողությունները, քանի որ հրապարակային միջոցառումների ժամանակ Բայդենը մեկ անգամ չէ, որ սխալ է արտաբերել բառերը, առանձնացել է տկար պահվածքով և այլն: