Մահվան ելքով վրաերթ՝ Երևանում
Արտակարգ ՊատահարՀոկտեմբերի 1-ին մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում, հայտնում է Shamshyan.com-ը։
Ժամը 21։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 51-ամյա Կարեն Շ․-ն իր վարած Lexus մակնիշի ավտոմեքենայով Իսակովի պողոտայում, «Արգավանդ» կաhույքի սրահի դիմաց վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող տղամարդ հետիոտնին։
Վարորդը դրանից հետո ահազանգել է ոստիկանություն, նա տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության։ Վարորդը եղել է սթափ։