Արտակարգ դեպք Երևանում․ Օրբելի փողոցում տեղադրված աղբամաններում հրդեհ է բռնկվել
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հոկտեմբերի 2-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օրբելի փողոցի թիվ 14 շենքի մոտակայքում աղբաման է այրվում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի ավագ պարեկ Աշոտ Ստեփանյանն ու կրտսեր պարեկ Հայկ Միքայելյանը։
Հրշեջներն ու պարեկները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն։ Պարզվել է, որ աղբամանները տեղադրված են եղել Օրբելի փողոցի թիվ 61 շենքի հարևանությամբ, և 2 աղբամաններից մեկն ամբողջությամբ, մյուսը՝ մասամբ այրվել է։