Արքայազն Ուիլյամը տարեկան 700 000 ֆունտ ստերլինգ վարձավճար կստանա հորից՝ Highgrove House-ը վարձակալելու համար։ Այս մասին գրում է Daily Mail-ը՝ վկայակոչելով աղբյուրին։
Արքայազն Ուիլյամը հորից ժառանգել է Կորնուոլի դքսությունը և անշարժ գույք այդ շրջանում՝ ընդհանուր 345 միլիոն ֆունտ ստերլինգ արժողությամբ: Այս ցուցակում ներառված էր Չարլզ III-ի սիրելի կալվածքը Գլոսթերշիրում՝ Հայգրովում, որը կառուցվել է 18-րդ դարում:
Այսպիսով, թագավորն այժմ ստիպված է հարյուր հազարավոր ֆունտ ստերլինգ վճարել իր ավագ որդուն՝ երկարաժամկետ վարձակալության պայմանները կատարելու համար։ Առանձնատունը դքսությունը գնել է 1980 թվականին։ Հարսանիքից հետո առաջին տարիներին արքայադուստր Դիանան սիրում էր այնտեղ ժամանակ անցկացնել ամուսնու հետ։
Ժառանգելով դքությունը՝ Ուելսի նոր արքայազնը դարձավ Մեծ Բրիտանիայի ամենամեծ մասնավոր հողատերը՝ 1,2 միլիարդ ֆունտ ստերլինգ կարողությամբ: