Զենդայան Փարիզի Նորաձևության շաբաթին մասնակցել է թափանցիկ զգեստով
Լուսանկարներ![Զենդայան Փարիզի Նորաձևության շաբաթին մասնակցել է թափանցիկ զգեստով](/timthumb.php?src=disc/03-10-22/2b188896018ffc8c6cfa2154ea86a2db.jpg&w=780)
Ամերիկացի դերասանուհի Զենդայան, ով հայտնի է Euphoria հեռուստասերիալում Ռուի դերով, Փարիզի նորաձևության շաբաթվա ցուցադրությանը ներկայացել է թափանցիկ հագուստով։ Միջոցառումից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
Valentino նորաձության տունը ցուցադրել է 2023 թվականի գարուն-ամառ հավաքածուն՝ իր ցուցադրությանը համախմբելով իտալական բրենդի բազմաթիվ աստղերի ու ընկերների։ Շոուի հյուրերի թվում տեսել են 26-ամյա ամերիկացի դերասանուհի և մոդել Զենդայային։ Աստղը շոուին ներկայացել է կիպ թափանցիկ կոմբինեզոնով՝ Valentino-ի մոնոգրամով, որի վրայից նա կրել է կարճ սև շորտեր և օվերսայզ բաճկոն։ Զենդայան տեսքն ամբողջացրել է թափանցիկ բարձրակրունկ կոշիկներով և մեծ բյուրեղյա ականջօղերով։
Valentino շոուի հյուրերի թվում էին նաև Նաոմի Քեմփբելը, Թինա Կունակին, Նիկոլա Պելցը Բրուքլին Բեքհեմի հետ և այլ աստղեր։
![](disc/03-10-22/d0de8995b344c18f419bd74963b9f308.jpg)
![](disc/03-10-22/0ab15774e82c5385b4acdbdcec18e4d1.jpg)
![](disc/03-10-22/eddb828f49a257841486194fc5a4544c.jpg)
![](disc/03-10-22/ba8fac1241877a29b59713dc74f31758.jpg)
![](disc/03-10-22/be3287b0b75d81af5f9bc6d9ed23996f.jpg)
![](banners/armflix.jpg)