Ջեյմի Ֆոքսը կարող է իմ կյանքի մասին պատմող ֆիլմում խաղալ գլխավոր դերը. Քանյե Ուեսթ
ԼուսանկարներԱմերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը հայտնել է, որ կցանկանար դերասան Ջեյմի Ֆոքսին տեսնել արտիստի կյանքի մասին ֆիլմի գլխավոր դերում։ Այս մասին հայտնում է NME-ը՝ երաժշտի սոցիալական ցանցերին հղումով։
Երկրպագուները հարցրել են, թե Ուեսթն ում կցանկանար տեսնել իր դերը «Ye movie» կենսագրական նախագծում։ Ռեփերը պատասխանել է, որ Ֆոքսին։ Նա դերասանին անվանել է նաև «մեծագույն հանճարներից մեկը»։ Ի պատասխան՝ երկրպագուները որոշել են կատակել երաժշտի հետ՝ առաջարկելով դերի համար Դենի ԴեՎիտոյին, Դենի ՄակԲրայդին և Փիթ Դևիդսոնին։