Ավտովթար՝ Երևանում. «Վստրեչի խաչմերուկում» բախվել են Opel Astra Universal-ն ու ՎԱԶ 2107-ը, կա վիրավոր
Արտակարգ ՊատահարԱյսօր՝ հոկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 10։20-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Արարատի մարզի բնակիչ՝ 25-ամյա Ռազմիկ Բագրատյանի վարած VAZ 2107 մակնիշի և Երևանի բնակիչ՝ 42-ամյա Դավիթ Կաֆյանի վարած Opel Astra Universal մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Էրեբունի» ԲԿ։
Վթարի փաստով Հ. Մարգարյանի որոշմամբ նախաձեռնվել է վարույթ։ Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության. Opel-ի վարորդը եղել է ոչ սթափ (խմած)։ Քննիչի հանձնարաականով ավտոմեքենաները տեղափոխվում են պարեկային ծառայության Երևանի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ըստ նախնական տեղեկությունների, վթարի մեղավորը եղել է Opel-ի վարորդը, ով բախվել է «07»-ին։