Peaky Blinders-ը մոտենում է ավարտին. Կիլիան Մերֆի
ԼուսանկարներԴերասան Կիլիան Մերֆին, ով Peaky Blinders հեռուստասերիալում մարմնավորել է գլխավոր հերոս Թոմաս Շելբիին, խոսել է համանուն ֆիլմի մասին։ Նրա խոսքերը մեջբերում է NME-ն։
Արտիստի խոսքով՝ ֆիլմի սցենարը «մոտենում է ավարտին»։ Նա նաև հայտնել է, որ ֆիլմում իրադարձությունները տեղի կունենան սերիալի վեցերորդ եթերաշրջանի իրադարձություններից հետո։ «Ես դեռ չեմ կարդացել այն [սցենարը], բայց ծրագիրկա, որպեսզի ֆիլմը նկարահանենք և շարունակենք պատմությունը», - բացատրել է Մերֆին:
Peaky Blinders ֆիլմը նախատեսվում է թողարկել 2024 թվականին։ Նոր նախագիծը ցույց կտա Շելբի ընտանիքի կյանքը 50-ականներին։ Ֆիլմի վրա կաշխատեն այլ սցենարիստներ, դերասանական կազմը դեռ հայտնի չէ։