Այսօր որոշում կկայացվի Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության վերաբերյալ. Կլաար
Արտաքին ՔաղաքականԱկնկալվում է, որ այսօր Բրյուսելում ԵՄ անդամ երկրների դեսպանները կքննարկեն եւ որոշում կկայացնեն Հայաստան ուղարկվելիք քաղաքացիական առաքելության վերաբերյալ, որը պետք է տեղակայվի Ադրբեջանի հետ սահմանին՝ վստահության ամրապնդման և դելիմիտացիային նպաստելու համար:
Այդ մասին երեկ Եվրոպական խորհրդարանի պաշտպանության հարցերով հանձնաժողովում հայտարարել է Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը:
«Առաքելություն ուղարկելու մասին որոշումը դեռ պետք է ընդունվի անդամ երկրների կողմից Քաղաքական ու անվտանգային հանձնաժողովում։
Միության անդամ երկրների, ինչպես նաև ԵԽ-ի լիակատար աջակցությունը չափազանց կարևոր են Եվրամիության խաղաղասիրական ջանքերն իրագործելու համար», - ասել է Կլաարը։