Բայդենն «անշնորհակալ» Զելենսկուն խորհուրդ է տվել քիչ բողոքել ԱՄՆ-ից. Washington Post
ԱՄՆԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկուն խնդրել է դադարեցնել հրապարակայնորեն բողոքել ԱՄՆ-ից օգնության անբավարարությունից:
Բայդենը նշել է, որ այդ պարագայում իր համար դժվար կլինի Կոնգրեսից գումար խնդրել Ուկրաինային օգնելու համար:
Այս մասին գրում է Washington Post-ը՝ վկայակոչելով Սպիտակ տան նախկին պաշտոնյայի խոսքերը:
«Բայդենը Ուկրաինայի ղեկավարին մասնավոր զրույցում ասել է, որ իր համար դժվար կլինի Կոնգրեսից գումար խնդրել, եթե Զելենսկին անշնորհակալ թվա և շարունակի ասել, որ դա բավարար չէ»,- ասել է աղբյուրը: