Ալիևը արևմտյան մայրաքաղաքներում բողոքում է Ռուսաստանից, իսկ ԱՊՀ տարածք վերադառնալիս՝ Արևմուտքից. Էդմոն Մարուքյան
ԲլոգոսֆերաՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ալիևը արևմտյան մայրաքաղաքներում բողոքում է Ռուսաստանից, իսկ ԱՊՀ տարածք վերադառնալիս՝ Արևմուտքից: Սակայն և արևմուտքում գիտեն նրա պահվածքի մասին և Ռուսաստանում»:
Ավելի վաղ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, թե իբր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը «կանխակալ» հայտարարություններ է արել Ռուսաստանի հասցեին: «Թե քաղաքականապես որքանով է կոռեկտ հզոր երկրի նախագահի համար օգտագործել բակի բառապաշար՝ թող որոշի Ֆրանսիայի հասարակությունը: Մենք մեր կողմից դատապարտում ենք այդպիսի հայտարարությունները, մերժում ենք դրանք և Ֆրանսիայի կառավարության նման վերաբերմունքի պարագայում չենք տեսնում հետագայում որևէ հնարավորություն, երբ Ֆրանսիան կկարողանա որևէ դեր խաղալ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում»,- ասել էր Ալիևը: