«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն Մելիքյան ԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել 2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերում Ռուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքին Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվել Փակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ) Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան 

«Հրապարակ». Ի՞նչ է փոխանցել Արցախի նախագահը, որ քաղաքական դաշտը գերադասում է լռել

Հայկական Մամուլ

«Հրապարակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ անցած շաբաթ Երեւան ժամանած պատվիրակությունը մի շարք հանդիպումներից հետո կիրակի օրը վերադարձել է Ստեփանակերտ։ Առաջիկա օրերին սպասվում են մի շարք հանդիպումներ եւ քննարկումներ, որոնց շրջանակներում Երեւանից ժամանած պատվիրակությունը կներկայացնի Երեւանում տեղի ունեցած հանդիպումների մանրամասները։

Երեկ տրվել է հանդիպումների մեկնարկը, ԱՀ նախագահականում Հարությունյանն ընդունել է ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչների, իսկ այսօր նախատեսվում է հրավիրել ԱՀ կառավարության ընդլայնված նիստ։ «ԱՀ նախագահն առաջարկել է նաեւ առաջիկա օրերին ԱԺ նիստի ձեւաչափով էլ քննարկում ունենալ»,- երեկ տեղեկացրել է նախագահի խոսնակ Լուսինե Ավանեսյանը։

«Քննարկում է նախատեսվում նաեւ ԱՀ հանրային խորհրդի անդամների եւ հասարակության այլ խմբերի հետ»,- նշել է խոսնակը` հայտնելով, որ Արայիկ Հարությունյանն ընդունել է Արցախի հանրային հեռուստատեսության՝ հարցազրույցի առաջարկը եւ բոլոր հանդիպումներից ու քննարկումներից հետո, շաբաթվա վերջին եթերում պատասխանելու է հանրությանը հուզող հիմնական հարցերին։

Հիշեցնենք, որ Երեւանում ԱՀ պատվիրակությունը հանդիպումներ է ունեցել ԱԽ քարտուղարի, արտգործնախարարի, ՀՀ եւ ԱԺ նախագահների հետ։ Նիկոլ Փաշինյանը պատվիրակությանը հյուրընկալել է հոկտեմբերի 16-ին։ Կառավարության տարածած հաղորդագրությունը բավականին հակիրճ է, որից անգամ հնարավոր չէ գուշակել, թե ինչ են խոսել կողմերը․ «Անդրադարձ է կատարվել Ադրբեջանի հետ տարվող քննարկումների ընթացքին: Վարչապետը նշել է, որ ինչպես մինչ այժմ, այնպես էլ հետագայում Արցախի գործընկերներին տրամադրվելու է քննարկումների մասին ողջ տեղեկատվությունը»:

Կցկտուր էին նաեւ պատվիրակության անդամների մեկնաբանությունները, թեպետ հայաստանյան լրագրողներին հինգ հոգանոց պատվիրակությունից միայն արտգործնախարար Դավիթ Բաբայանին էր հաջողվել հարցեր ուղղել, վերջինս էլ համառորեն կրկնել էր այն միտքը, որ Արցախը որեւէ մեկը չի կարող թողնել Ադրբեջանի կազմում։ Հիշեցնենք, որ պատվիրակության կազմում էին նաեւ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Վահրամ Բալայանը, նախագահի խորհրդական Մասիս Մայիլյանը։

Պատվիրակները մի քանի օր է՝ չեն պատասխանում մեր զանգերին։ Ակնհայտ է, որ դեպրեսիվ տրամադրություններ են տիրում։ Երեկ ՝ հոկտեմբերի 17-ին, Արայիկ Հարությունյանի մոտ տեղի ունեցած հանդիպումից հետո տարածված հաղորդագրությունն էլ ոչինչ չասող էր. «Ներկայացվել են հանդիպումների մանրամասները, պայմանավորվածություն է ձեռք բերվել՝ ստեղծված իրավիճակում շարունակել քաղաքական խորհրդակցությունները ՀՀ եւ ԱՀ տարբեր կառույցների միջեւ։ Քննարկումները կշարունակվեն վաղը հրավիրված ԱՀ կառավարության նիստում եւ ԱԺ պատգամավորների հետ հանդիպման ընթացքում»։

Փակ հանդիպումից, սակայն, մեզ որոշ մանրամասներ են հայտնի դարձել, մասնավորապես՝ Արցախի քաղաքական դաշտին փոխանցել են պաշտոնական Երեւանի դիրքորոշումը՝ առ այն, որ իրենք չեն ցանկանում Արցախը թողնել Ադրբեջանի կազմում, սակայն ժամանակներն ու հանգամանքներն այնպես են դասավորվել, որ այլընտրանք չունեն։ Որ ճանաչելով Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, փրկելու են Հայաստանը, սակայն դա չի նշանակում, թե հրաժարվելու են Արցախի ֆինանսավորումից եւ այլն։ Եվ փորձելու են ներկայացնել, որ Արցախի հարցը տարածքային հարց չէ, դրա համար են հրապարակային հայտարարում, որ Ադրբեջանի հետ տարածքային խնդիր չունեն։

Զրույցից ԱՀ ԱԺ պատգամավորները տպավորություն են ստացել, որ հայաստանյան իշխանությունների հույսն աշխարհակարգերի փոփոխությունն է, որ չմերժելով Ադրբեջանի պահանջները՝ պետք է հնարավորինս ժամանակ ձգել, ուժեղանալ ու նորից խոսել ուժեղի դիրքերից, հատկապես, որ խաղաղության պայմանագրի ստորագրումը, ըստ ՀՀ իշխանությունների հավաստիացումների, մոտ ապագայի հարց չէ։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Հարությունյանի հետ հանդիպումը բավականին ծանր մթնոլորտում է անցել, քանի որ բոլորը հասկացել են, որ ՀՀ իշխանություններն Արցախը թողնում են բախտի քմահաճույքին։ Եվ ուղիղ տեքստով ասել են՝ մեզ վրա հույս չդնեք։ Ուշագրավ է, որ հանդիպումից հետո պատգամավորները խուսափում էին պատասխանել մեր զանգերին։

Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիք» կուսակցության խմբակցության ղեկավար Մարսել Պետրոսյանը, ով մասնակցել է հանդիպմանը, նկատելիորեն ջղագրգիռ վիճակում էր․ «Ես չեմ ուզում պատասխանել։ Ես հեռախոսով հարցերի չեմ պատասխանում»։ Հետաքրքրվեցինք՝ գոնե ձեր մտահոգություններն Արցախի ճակատագրի մասով փարատվե՞լ են, ՀՀ իշխանություններն ի՞նչ ուղերձներ են փոխանցել։ Մի քանի վայրկյան պաուզայից հետո Պետրոսյանն անհասկանալի պատասխան տվեց․ «Լավ է…», ու անջատեց հեռախոսը։ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն էլ խոստացավ ուշ պատասխանել, բայց չկատարեց խոստումը։ Անգամ ՀՅԴ խմբակցության ղեկավար, բարեհամբույր Արթուր Մոսիյանն ասաց․ «Հիմա զբաղված եմ, տեղս հարմար չէ, ավելի ուշ խոսենք, մեզ ընդամենը տեղեկացրել են, թե ինչ են խոսել, այդքան բան, հիմա հարմար չէ խոսելը»։ Իսկ փարատվեցի՞ն ձեր մտահոգությունները՝ Արցախը չի՞ լինելու Ադրբեջանի կազմում, ինչի մասին ԱՀ քաղաքական դաշտը հայտարարում էր Պրահայում ՀՀ իշխանությունների ձեռք բերած պայմանավորվածություններից հետո։ «Չգիտեմ, ամսվա վերջ էլ է հանդիպում նախատեսվում, դրանից հետո, հավանաբար, ավելի հստակ կլինի, հիմա, ասում եմ, տեղս հարմար չէ»։ Իսկ ճի՞շտ են տեղեկությունները, թե ՀՀ իշխանություններն Արցախի պատվիրակներին մոտավորապես հասկացրել են, որ Արցախից «հրաժարվելով»՝ փորձում են փրկել Հայաստանը։ «Մի քանի հանդիպում են ունեցել, թե այդպիսի զրույց ում մոտ են ունեցել, ես չգիտեմ, եկեք վաղը խոսենք»,- ասաց Մոսիյանը։

ՀԳ Ավելի ուշ մեկ այլ աղբյուրից տեղեկացանք, որ Նիկոլ Փաշինյանը ոչ միայն հասկացրել է, որ ձեր հույսը ձեզ վրա դրեք, այլեւ ակնարկել է, որ ռուսների հետ էլ հույսեր չկապեք, եւ արցախցիների տագնապն ավելի շատ այս մասով է, քան Հայաստանի պահվածքի, որի հետ կապված վաղուց պատրանքներ չունեն»:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
ՀՀ ֆինանսների նախարարն ընդունել է ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսին«Տարօրինակ» ու կրեատիվ բողոքի ակցիա՝ Մոնումենտի կամրջի տակ. 1930-ականների հագուստով ցուցարարները բողոքում են. Ռուբեն ՄելիքյանՄինսկն այսուհետ ռազմական օգնություն կցուցաբերի ՀԱՊԿ երկրներին. Բելառուսը նոր դոկտրին է հաստատելԱդրբեջանից գազ գնելը չենք բացառում, օրակարգում նման խնդիր չկա, տեսական հարց է․ ՔՊ պատգամավոր (տեսանյութ)Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանաԵս ամաչում եմ իմ այն գործընկերների համար, որոնք արդարացնում են Արցախի հայերի ցեղասպանությունը (տեսանյութ)Հնդկաստանի ԱԳՆ-ն արձագանքել է Ադրբեջանի՝ Հայաստանին զենք մատակարարելու առթիվ քննադատությանըԼՂ-ի հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ալիևի վարչակարգի նախագիծն է․ Անն Լոուրենս Պետել Համլետ Մանուկյանն ու Մամիկոն Խաչատրյանը եզրափակչում են. մարմնամարզության երիտասարդների ԵԱԱՄՆ պետքարտուղարության տարեկան զեկույցում ներառվել է Լեւոն Քոչարյանի նկատմամբ ոստիկանների բռնության դեպքըԵրևանում շարունակվում են անհնազանդության ակցիաները, փակ է Շիրակի փողոցը Ոնց որ գնաս բժշկի, քեզ ասի՝ գույքահարկդ չես վճարել, չեմ բուժելու. ՔՊ-պատգամավորրը՝ գույքահարկի մասին2020թ․ Երևանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին մասնակցած ևս երկու անձի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է ՀԻՄԱ․ անհնազանդության ակցիաներ Երևանում ու մարզերումՌուս կանայք դիմել են ոստիկանություն և հայտնել, որ «Հաղթանակ» այգու տնօրենը ձեռքով հարվածել և թքել է իրենցից մեկի դեմքինՄարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Թունյան (տեսանյութ)Ոնց որ թե թույլ ենք տալիս «շահումով խաղերին» 10 օր ուշացումով հարկեր վճարեն. Թունյան (տեսանյութ) Չարբախը նույնպես փակ է (տեսանյութ)Սուրեն Պետրոսյանն այսօր դուրս կգա ՁՊՎ-ից. 60 ժամվա ընթացքում նրան մեղադրանք չի ներկայացվելՊատվաստումը երեխաներին վարակներից պաշտպանելու լավագույն միջոցն է. ԱՆՓակվեց նաև Շիրակ եւ Արտաշեսյան խաչմերուկը ԱՍՀ նախարարությունը գործարկելու է աշխատանք գտնելու առաջին մասշտաբային պետական հարթակըԵրևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան (տեսանյութ)Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըՕկուպացված Ստեփանակերտում գտնվող խորհրդարանի շենքի տեղում հսկայական խառնարան է առաջացել (տեսանյութ)Երևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետ
Ամենադիտված