Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու կապակցությամբ դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին. փաստաբան
Բլոգոսֆերա![Էրիկ Ալեքսանյանին կալանավորելու կապակցությամբ դիմել եմ Փաստաբանների պալատի նախագահին. փաստաբան](/timthumb.php?src=disc/20-10-22/4fea50719b7b1f89d0c731502833e26e.jpg&w=780)
Էրիկ Ալեքսանյանի նկատմամբ խափանման միջոց կալանավորում կիրառվելու կապակցությամբ դիմել եմ ՀՀ փաստաբանների պալատի նախագահին, նկատի ունենալով, որ իրականացվող քրեական հետապնդմամբ քրեաիրավական գնահատական է տրվել բուն փաստաբանական գործունեության իրականացմանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Զորայր Հարությունյանը։
«Իբրեւ հանցանք է գնահատվել Է.Ալեքսանյանի կողմից Երեւան քաղաքի դատարան իր պաշտպանյալի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու մասին երկու միջնորդություն ներկայացնելը:
Այս խնդիրը վեր է Է.Ալեքսանյանի անձից ու վերաբերում է բոլոր փաստաբաններին: Նման իրավիճակում կարող ենք հայտնվել բոլորս:
Քրեական վարույթի առկայությունը ինքնին չի վախեցնում, վստահաբար այն Է.Ալեքսանյանի մասով կարճվելու է արդարացնող հիմքով: Սակայն Է.Ալեքսանյանի ազատության սահմանափակումը անընդունելի անհամաչափ ու անտրամաբանական է:
Հուսով եմ ՀՀ ՓՊ միջամտությունը որոշակի սթափեցնող ազդեցություն կունենա քրեական հետապնդման մարմնիններ վրա»,- գրել է նա։
![](banners/armflix.jpg)