Արգենտինացի լրագրողը լաց է եղել Մեսսիի հետ հարցազրույցի ժամանակ (տեսանյութ)
ՏեսանյութերԱրգենտինացի լրագրող Պաբլո Ժիրալտը հնարավորություն է ստացել խոսելու աշխարհի մեծագույն ֆուտբոլիստներից մեկի հետ՝ հարցազրույց վերցնելով Լիոնել Մեսսիից DirectTV Sports-ի համար: Մեսսիի հետ զրույցի ժամանակ լրագրողն սկսել է արտասվել։
«Ես ամբողջ կյանքս երազել եմ այս մասին, բայց երբեք չեմ մտածել, որ կարող եմ ձեզ հետ կիսվել իմ պատմությունով և իմ հիացմունքով: Շնորհակալ եմ սրտանց»,- ասել է Ժիրալտը:
Տեսանյութում երևում է, որ Մեսսին ցնցված է արձագանքից՝ ետ հենվելով բազմոցին և ժպտալով, նախքան հանգստացնելը լրագրողին՝ դիպչելով նրա թեւին:
Մի քանի վայրկյան անց Լեոն ասել է. «Շատ շնորհակալ եմ: Արգենտինայում և ամբողջ աշխարհում կան շատ մարդիկ, ովքեր աջակցում են ինձ, հիանում են ինձանով, իմ կարիերայով, և ես ուրախ եմ, որ կարող եմ շփվել նրանց հետ ձեր միջոցով։ Ես շնորհակալ եմ աջակցության համար»։