Chaarat Gold-ը կշահագործի Ամուլսարի ոսկու հանքը
ՀասարակությունՎերջին շրջանում պարբերաբար տեղեկություններ են ստացվում, որ Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված նոր ներդրողներ են ի հայտ եկել` ի դեմս բրիտանական Chaarat Gold-ի։
Asekose.am-ի տեղեկություններով, ոսկու հանքի շահագործմամբ առանձնակի ակտիվություն դրսևորող Chaarat Gold-ն մի շարք գործնական քայլեր կատարել է․ վաճառողների հետ ձեռք է բերվել ծրագրի գնման համաձայնություն, ինչպես նաև հաջողվել է համաձայնություն ձեռք բերել պատկան մարմինների հետ՝ հանքի շահագործումը իրականացնելու համար։
Chaarat Gold-ն կարգավորել է նաև հանքի շահագործման համար նախատեսված ֆինանսական բոլոր հարցերը, և պատրաստ է ծրագրի իրականացման դեպքում շոշափելի ներդրումներ կատարել։
Chaarat Gold-ը միջազգային կազմակերպություն է, որը ոսկու արդյունահանմամբ է զբաղվում է Ղրղըզստանի հանքավայրերում, իսկ 2019 թվականից ընկերությունը նաև շահագործում է Կապանի Շահումյանի անվան ոսկու հանքավայրը։
Asekose.am-ը փորձեց կապ հաստատել բրիտանական կազմակերպության ներկայացուցչության հետ, սակայն ապարդյուն։ Պատրաստ ենք ներկայացնել նրանց տեսակետը՝ թեմայի վերաբերյալ։