Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նախագահին
ՀասարակությունՀայաստանի չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Ավստրիայի Հանրապետության նախագահ Ալեքսանդեր Վան դեր Բելլենին՝ երկրի ազգային տոնի առթիվ, ինչպես նաև շնորհավորել նրան երկրի նախագահի պաշտոնում վերընտրվելու առթիվ։
«Ուզում եմ շեշտել, որ Վիեննան Մխիթարյան միաբանության շնորհիվ եղել է հայագիտության և հայկական ժառանգության պահպանման կենտրոններից, ինչն Ավստրիան էլ ավելի կարևոր է դարձնում մեզ համար։
Մաղթում եմ Ձեզ և Ավստրիայի ժողովրդին խաղաղություն և ամենայն բարիք»,- մասնավորապես ասված է շնորհավորական ուղերձում։