Բրիթնի Սփիրսը բիկինիով լուսանկար է հրապարակել և քննադատել Սելենա Գոմեսին
ԺամանցԱմերիկացի փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսը բիկինիով լուսանկարի մեկնաբանության մեջ քննադատել է դերասանուհի Սելենա Գոմեսի մասին։ Այս մասին հայտնում է Mirror-ը։
40-ամյա Բրիթնի Սփիրսը սոցցանցերում մի քանի լուսանկար է հրապարակել, որոնցում հայտնվել է կարմիր լողազգեստով։ Հրապարակման վերնագրում երգչուհին մեկ այլ աստղի մեղադրել է կեղծավորության մեջ. բաժանորդները ենթադրել են, որ խոսքը Սելենա Գոմեսի մասին է: «Ասում են՝ սա այն չէ, ինչով ես կզբաղվեի։ Բայց հենց այս կանայք են նկարահանում 4 միլիոն դոլար բյուջեով տեսահոլովակ, որում տնական պաղպաղակ են լիզում»,- ասել է կատարողը։
Բանն այն է, որ 2016 թվականին Սելենա Գոմեսը նման խոսքեր է ասել The American Music Awards-ում։ «Ես չեմ ուզում տեսնել ձեր մարմինները Instagram-ում։ Ես ուզում եմ տեսնել, թե ինչ կա այստեղ», - ասել է նա՝ ցույց տալով սիրտը։ Չորս տարի անց աստղը նկարահանվել է BLACKPINK-ի «Ice Cream» տեսահոլովակում, որտեղ գայթակղիչ կերպով պաղպաղակ է ուտում կադրում։
Բրիթնի Սփիրսը, չնայած Սելենա Գոմեսի հետ սերտ ընկերական հարաբերությունների մեջ չէր, բայց այս տարվա հունիսին նրան հրավիրել էր իր հարսանիքին: