Timbaland-ն առաջարկել է դնչկալ հագցնել Բրիթնի Սփիրսին
ԱյլԱմերիկացի ռեփեր և պրոդյուսեր Timbaland-ը ներողություն է խնդրել փոփ երգչուհի Բրիթնի Սփիրսից և նրա երկրպագուներից այն բանի համար, որ առաջարկել է «դնչկալ հագցնել նրան»։ Այս մասին գրում է Variety-ը։
Երաժիշտը քննադատել է Սփիրսի «Կինն իմ մեջ» գիրքը, որում նա հայտարարել է, որ իր նախկին սիրեցյալ Թիմբերլեյքը դավաճանել է իրեն, ինչպես նաև դրդել աբորտի։
«Նա խելագարվում է, այդպես չէ՞: Գիտեք ինչ։ Մենք ապրում ենք սոցիալական ցանցերի դարաշրջանում, և բոլորը ցանկանում են վիրուսային դառնալ: Ես դա հասկանում եմ, որովհետև հենց այդպես կարելի է գումար վաստակել»,- ասել է Timbaland-ը բաց քննարկման ժամանակ։ Անդրադառնալով Սփիրսի գրքին՝ նա հավելել է. «Ես ուզում էի զանգահարել և ասել. «Ջեյ Թի, պետք է դնչկալ հագցնես նրան»:
Ռեփերը քննադատության է ենթարկվել փոփ աստղի երկրպագուների կողմից: Ավելի ուշ Timbaland-ը ներողություն է խնդրել իր միկրոբլոգում։ «Ես ներողություն եմ խնդրում Բրիթնիի բոլոր երկրպագուներից և նույնիսկ նրանից»,- ասել է երաժիշտը` նշելով, որ սխալվել է։