Архиепископ Баграт проводит встречу с представителями политических сил Генрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленных Главы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросам В Чехии пройдут Дни армянской культуры В Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы Гафаровой МИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале Иерусалима Глава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Блинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора Газа МИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультаций Генпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в Армении 

Քննիչների զանգվածային արտահոսք ՔԿ-ից. նրանք չե՞ն ցանկանում աշխատել Արգիշտի Քյարամյանի հետ

Аналитический

2021 թվականի հուլիսի 12-ին քննչական կոմիտեի նախագահ նշանակվեց Արգիշտի Քյարամյանը, ով մինչ այդ զբաղեցնում էր ԱԱԾ պետի, իսկ այնուհետև՝ քննչական կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնը: ՔԿ նախագահի պաշտոնում Քյարամյանը առաջին իսկ հերթին անդրադարձավ պտտվող լուրերին առ այն, որ ինչպես և ԱԱԾ-ում, քննչական կոմիտեում նույնպես իր ղեկավարման ընթացքում կադրային ջարդ է սպասվում: Նորանշանակ պաշտոնյան թեև հերքեց այդ տեղեկությունները, սակայն, մեկ տարի անց քննչական կոմիտեում առկա պատկերը լրիվ այլ իրողության մասին է վկայում:

Դիցուք՝ այս տարվա հոկտեմբերի 7-ին ԼՈՒՐԵՐ.com կայքը հարցում էր արել քննչական կոմիտե` ճշտելու նպատակով, թե Արգիշտի Քյարամյանի կողմից կոմիտեի նախագահի պաշտոնը ստանձնելուց ի վեր քանի աշխատակից է ազատվել համակարգից, այդ թվում՝ սեփական դիմումի համաձայն: Քննչականից ստացված պատասխանը ներկայացնում ենք ձեր ուշադրությանը:

 

Քննաչական կոմիտեի աշխատակիցների թիվը 1000-ից անցնում է, ըստ էության, Քյարամյանի՝ պաշտոնը ստանձնելու օրվանից ի վեր համակարգից հեռացել է աշխատակիցների 20 տոկոսը, ինչը ուժային կառույցի համար ահռելի մեծ թիվ է կազմում: Ընդ որում` ուշադրության է արժանի հանգամանքը, որ 206 հոգուց 197-ը ազատվել են սեփական դիմումի համաձայն: Ակնհայտ է, որ ազատված աշխատակիցները համակարգի հնաբնակներն էին, մասնագիտական առավել բարձր որակներով օժտված կադրերը, որոնց հեռանալը քննչական կոմիտեի համար բավական թանկ կարող է արժենալ: Ինչո՞վ է պայմանավորված կադրային այս արտահոսքը և ի՞նչն է դրդել փորձառու քննիչներին դիմում գրել և հեռանալ:  Իսկ ի՞նչ դեր է խաղացել համակարգի 20 տոկոսի հեռանալու գործում ինքը՝ Արգիշտի Քյարամյանը, արդյոք համակարգից կադրերի նման արտահոսքը պայմանավորված չէ հենց վերջինիս հետ ունեցած անհամաձայնություններով և այն հանգամանքով, որ փորձառու քննիչները չեն ցանկանում աշխատել Քյարամյանի հետ: Հիշեցնենք, որ նմանատիպ կադրային արտահոսք էլ եղել էր ԱԱԾ-ում՝ 2020 թվականի օգոստոսին՝ Քյարամյանի ԱԱԾ տնօրենի պաշտոնը ստանձնելուց հետո: 

Կադրերի լրջագույն արտահոսքը համակարգից, սակայն, միակ տհաճ և հարցեր առաջացնող պատմությունը չէ, որի մեջ հասցրել է հայտնվել ՔԿ նախագահը: Քյարամյանից անչափ դժգոհ են անհայտ կորած և զոհված զինծառայողների հարազատները, ովքեր ամիսներ շարունակ բողոքի ակցիաներ են իրականացրել՝ այդ թվում ՔԿ շենքի դիմաց: Քյարամյանը, ծնողների պնդմամբ, հանդիպումների ընթացքում սադրիչ քայլերի է դիմել, իրեն պահել է այնպես, որ ծնողները ապշած են մնացել, ինչից հետո էլ վիճաբանություն է սկսվել, ծնողները սկսել են հեռանալ։ Ամիսներ առաջ էլ հայտնի դարձավ, որ Քյարամյանի նշանակումից հետո Քննչական կոմիտեում փակել են Փաշինյանի առանձնատան «2 միլիոն դոլարանոց» նորոգման չարաշահումների հիմքով հարուցված քրգործը: Ավելին, նրանք, ովքեր կառավարական առանձնատան նորոգման փողերի ենթադրյալ գողության մեջ էին մեղադրվում, փաստորեն՝ արդարացվել են։ Իսկ կասկածյալները բարձրաստիճան պաշտոնյաներ էին: Ստացվում է՝ ՔԿ նախագահը պարզապես «ջրել» է այդ աղմկահարույց քրեական գործը` առանց հանրությանը լրացուցիչ պարզաբանումներ տրամադրելու: Օրեր առաջ էլ մամուլը գրել էր, որ լարված հարաբերություններ են ձևավորվել Արգիշտի Քյարամյանի և նորանշանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջև: Վարդապետյանը, ըստ լրատվամիջոցների, հրաժարվել է պարգևատրել քննչական կոմիտեի տեղակալներից մեկին, ինչն էլ իր հերթին Քյարամյանի սրտով չի եղել, արդյունքում հարաբերությունները լարվել են, և այդ հանգամանքը, բնականաբար, բացասաբար է անդրադարձել դատախազություն-ՔԿ համագործակցության վրա: Ընդհանուր առմամբ, տպավորություն է, որ պաշտոնը ստանձնելուց ի վեր մինչ այս պահը, Քյարամյանը այդպես էլ չի տիրապետում համակարգում առկա իրավիճակին: Ըստ էության, ՔԿ գործունեության անխափան աշխատանքը ստեղծված իրավիճակում պայմանավորված է նրանով, որ կառույցում աշխատանքի հիմնական «բեռը» դրված է Քյարամյանի տեղակալների ուսերին:

Պաշտոնը ստանձնելիս Արգիշտի Քյարամյանը հայտարարում էր, որ եկել է բարեփոխելու համարգը, կդիմանա՞ արդյոք համակարգը Քյարամյանի այսպիսի «բարեփոխումներին» և կհաջողվի արդյոք պահպանել համակարգի բնականոն գործունեությունը այդ համակարգի 20 տոկոսի հեռանալու պայմաններում՝ ինչ խոսք, մեծ հարց է: Ըստ համակարգին մոտ կանգնած աղբյուրների՝ Նիկոլ Փաշինյանի մոտ ևս հարցեր կան կապված Քյարամյանի աշխատանքի արդյունավետության հետ, վարչապետը փաստացի դժգոհ է և դիտարկում է, թե ումով կարելի է փոխարինել վերջինիս: Այս հարցին, սակայն, ավելի խորքային և առանձին նյութով կանդրադառնանք ապագայում:

 

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Стало известно, сколько зарабатывает Месси в «Интер Майами»Северная Корея произвела запуск баллистической ракеты с новой навигационной системой наведенияВоенно-воздушные силы США получат электрические «летающие автомобили»NYT: Украина просила США предоставить больше разведданных о российских войсках и объектах на территории РФАрхиепископ Баграт проводит встречу с представителями политических силВ Китае начались продажи седана Lynk&Co 07 EM-PРИА Новости: Гендиректор МАГАТЭ планирует в мае посетить РоссиюКНДР жестко раскритиковала борьбу США с терроризмом«Грапарак»: Кто проводит инструктаж по разгону, избиению демонстрантов?Ученые представили инновационный подход к повышению производительности станков«Грапарак»: Что предлагают политические силы архиепископу?Американская компания превратила летающий мотоцикл в боевой беспилотникГенрих Мхитарян привлек внимание международного сообщества к проблеме удерживаемых в Азербайджане пленныхГлавы МИД Армении и Австрии также обменялись мнениями по региональным вопросамВ Чехии пройдут Дни армянской культурыОрбан заявил, что Фицо находится между жизнью и смертьюВ Женеве состоялась встреча Алена Симоняна и Сахибы ГафаровойШахматисты Армении сыграли вничью в третьем туре международного турнира в ШарджеЦена нефти Brent превысила $83,5 за баррельНайдена связь между остановками дыхания в быстрой фазе сна и ухудшением памятиКадыров призвал к ракетному обстрелу Эстонии в отместку за замороженные российские активыМИД Армении и Иордании выразили обеспокоенность напряженной ситуацией в армянском квартале ИерусалимаГлава МИД Армении и председатель ПАСЕ обменялись мнениями по региональным вопросам Эрдоган: Мирное соглашение между Азербайджаном и Арменией является исторической возможностью для региона«Паст». Труфальдино из Армении или Пашинян «кинет» стороны, либо они «кинут» его Разгадана тайна происхождения баобабовИзраиль допускает проведение операции в Рафахе без поддержки СШАШтаб Байдена не поддержал предложения Трампа о проведении третьего раунда дебатовИсследование: Некоторые виды динозавров были теплокровными и научились регулировать температуру тела«Вайлдберриз» заставили объяснить, как они штрафуют продавцовТрамп: пока мир разрывается на части, Блинкен выступает с песней в КиевеНетаньяху заявил, что Израиль может одержать победу в Газе и без помощи СШАВАШ РОМАНТИЧЕСКИЙ ГОРОСКОП НА 16 МАЯЦены на нефть вырослиАмериканская ринг-герл выложила фото в бикиниСтало известно, какая длительность физнагрузок оздоравливает мозгКанцлер Германии осудил покушение на премьер-министра СловакииБлинкен: Израилю нужен четкий и конкретный план относительно будущего сектора ГазаМИД Армении и Грузии выступили с совместным пресс-релизом по итогам политических консультацийГенпрокурор Армении приняла новоназначенного руководителя офиса Совета Европы в АрменииРоссийские миротворцы выполнили свои задачи на высоком уровне: Евгений НикифоровВ премьер-министра Словакии Фицо стреляли, он раненПризываем Баку и Ереван бережно относится к культурно-историческому наследию, не вести борьбу с памятниками: ЗахароваПалата представителей Уругвая единогласно проголосовала за законопроект, объявляющий 24 апреля Днем памяти жертв Геноцида армянРеакция Запада на протесты в Армении и Грузии «поражает своей стабильностью»: ЗахароваЧасти ВСУ переведены на новые позиции в Харьковской областиКакие смартфоны Realme получат Android 15 и RealmeUI 5.0?Чемпионат Франции։ Символическая сборная сезонаЗапрет США на импорт урана из России начинает действовать с 12 августаГенсек ООН призвал власти и общество в Грузии вести диалог
Самое популярное