Ես հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ վարչապետին. Լոռու մարզպետ (տեսանյութ)
ՔաղաքականԽաղաղության պայմանագրի մասին շատ լավ կարծիք ունեմ: Այս մասին այսօր` հոկտեմբերի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը:
Հարցին, թե խաղաղության պայմանագրի որ տարբերակն է ավելի նախընտրելի իր համար, նա պատասխանեց. «Այդ հարցերն ինձ չի ուղղված: Ես պատասխանատու չեմ այդ հարցերի համար, դրա համար կա ԱԳՆ: Կան բաներ, որ չի կարելի հրապարակային խոսել»:
Նա նաեւ վստահություն հայտնեց, որ այս իրավիճակում կարող է խաղաղություն հաստատվել:. «Ես հավատում եմ, որ խաղաղություն լինելու է, անվերապահորեն վստահում եմ մեր կառավարությանը, վարչապետին, ԱԳՆ-ին»:
Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 29-ին, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը փակ համագումար է անցկացնում: Համագումարին մասնակցում վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ կուսակցությունը իր նախորդ՝ 5-րդ համագումարը անցկացրել էր 2019 թվականի հունիսին։ Վարչության նախագահ էր ընտրվել Սուրեն Պապիկյանը։