Երուսաղեմի պատրիարքը բոյկոտել է գերագույն հոգևոր ժողովը. «Հրապարակ»
Հասարակություն«Հրապարակ»-ը գրում է. «Մայր Աթոռում այսօրվանից մեկնարկել են Գերագույն հոգևոր խորհրդի ժողովները, Հայաստան են եկել մեծ թվով հոգևորականներ աշխարհի տարբեր երկրներից, այստեղ են նաև Պոլսո հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանը, իսկ ահա Երուսաղեմի հայոց պատրիարք Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանը չի եկել Հայաստան և չի մասնակցում ժողովին, չնայած, որ նա ևս, ինչպես Մաշալյանը Գերագույն հոգևոր խորհրդի ատենապետն է։ Մեզ ասացին, որ Նուրհան արքեպիսկոպոսն ու Վեհափառ հայրապետը տարաձայնություններ ունեն, դա է պատճառը, որ Երուսաղեմի պատրիարքը չի եկել Հայաստան։
Գերագույն հոգևոր խորհուրդն Ամենայն Հայոց Կաթողիկոսի խորհրդատու մարմինն է, որը քննարկում է Հայ Եկեղեցու վարչական, կազմակերպչական, մշակութային, տնտեսական և շինարարական հարցերը»:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: