Նոյեմբերի 5-ին ես իմ բողոքն ու անհամաձայնությունն եմ հայտնելու ստորացմանն ու նվաստացմանը․ Ղազինյան
ԲլոգոսֆերաՆոյեմբերի 5-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, քանի որ Հայ եմ, ունեմ արժանապատվություն, չեմ ցանկանում ու չեմ կզելու թուրքի առջև, մի քանի գրոշի համար ծնկաչոք խաղաղություն չեմ աղերսելու իմ պապերին ու եղբայրներին գլխատող բորենիներից: Այդ մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը։
«Նոյեմբերի 5-ի հանրահավաքը, կոնկրետ ինձ համար, հերթական հնարավորությունն է ցույց տալ, որ ես համաձայն չեմ, որ Արցախի հարցը լուծված է, դեմ եմ Հայաստանի կողմից Արցախը լքելուն ու դավաճանելուն, չեմ ընդունում և մերժում եմ Արցախի մեր 130.000 հազար հայրենակիցներին ադրբեջանցի մարդակերների ողորմածությանը թողելու Հայաստանի իշխանության որոշումը:
Նոյեմբերի 5-ին ես լինելու եմ Ֆրանսիայի հրապարակում, քանի որ Հայ եմ, ունեմ արժանապատվություն, չեմ ցանկանում ու չեմ կզելու թուրքի առջև, մի քանի գրոշի համար ծնկաչոք խաղաղություն չեմ աղերսելու իմ պապերին ու եղբայրներին գլխատող բորենիներից:
Ես իմ բողոքն ու անհամաձայնությունն եմ հայտնելու ստորացմանն ու նվաստացմանը, իմ համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնելու Արցախի մեր հայրենակիցներին, ու ամբողջ ձայնով գոռալու եմ. սիրելի արցախցիներ, դուք մենակ չեք, ես ձեր հետ եմ . . .»,-գրել է նա։