Այն ազգը, որ կարող է հրաժարվել իր 120.000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի. Ղազինյան
ԲլոգոսֆերաԱԺ նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.
«Այն պետությունը, որ ունակ է հրաժարվել իր 120.000 հայրենակիցների պաշտպանությունից, չի կարող վայելել այլ պետությունների հարգանքը և մշտապես ենթարկվելու է նվաստացման ու ստորացման:
Այն ազգը, որ կարող է հրաժարվել իր 120.000 հայրենակիցներից, ազգ կոչվելու իրավունք չունի և արժանի է ծաղրի ու նվաստացման՝ անկախ բնակության վայրից ու քաղաքացիությունից:
Հ.Գ. Հայաստանից դուրս ապրող հայեր, եթե դուք այսօր չպաշտպանեք ձեր Հայրենիքն ու հայրենակիցներին, վաղը ձեր քաղաքում ամոթից չեք կարողանալու բաց դեմքով շրջել. ձեզ ծաղրելու են ու ստորացնեն:
Ձեր հետ բիզնես չեն անելու, որովետև ձեր գործընկերոջ աչքում դուք անհուսալի ու անվստահելի, գցող ու դավաճան եք երևալու:
Մտածեք ու գլուխներդ հանեք ավազի միջից...»: