Ջասթին և Հեյլի Բիբերները երկրպագուներին ներկայացրել են ընտանիքի նոր անդամին
ԼուսանկարներՋասթին ու Հեյլի Բիբերները երկրպագուներին ցույց են տվել իրենց ընտանիքի նոր անդամին՝ Փիգգի Լուի անունով շնիկին: Զույգը սոցցանցերի իրենց հետևորդների հետ կիսվել է ընտանի կենդանու լուսանկարով։
28-ամյա կանադացի երգչուհին և 25-ամյա մոդելը ձեռք են բերել նյույորքշիրյան տերիեր շնիկի՝ Պիգգի Լուի անունով։ Այժմ Ջասթինն ու Հեյլի Բիբերն իրենց ընտանիքում ունեն երկու յորքշիրներ։ 2018 թվականին զույգը ապաստարանից որդեգրեց մի շան ձագի, ում անվանեցին Օսկար Բիբեր։
«Ուրախ Հելոուին! Ծանոթացեք մեր Օսկարի փոքր քրոջը՝ Պիգգի Լուիի հետ»,- լուսանկարը մակագրել է Ջասթին Բիբերը։
Սեպտեմբերին Ջասթին ու Հեյլի Բիբերները նշեցին ամուսնության չորրորդ տարեդարձը։ Երգիչը սև ու սպիտակ լուսանկար է հրապարակել Հեյլիի և քոթոթ Օսկարի հետ՝ մակագրելով. «Շնորհավոր տարեդարձդ, իմ սիրելի կին և իմ լավագույն ընկեր։ Շնորհակալ եմ, որ ինձ ամեն կերպ ավելի լավն ես դարձնում»: