Պեկինը պետք է ազդի Մոսկվայի վրա. Շոլց
Աշխարհ![Պեկինը պետք է ազդի Մոսկվայի վրա. Շոլց](/timthumb.php?src=disc/04-11-22/11393d3b0e6ea34e38b40054fa0224b1.jpg&w=780)
Չինաստանը պետք է ազդի Ռուսաստանի վրա Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի հետ կապված հարցում, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը։ Այս մասին հայտնում է գերմանական n-tv հեռուստաալիքը։
Քաղաքական գործիչն առաջարկ է արել Պեկինում կայացած մամուլի ասուլիսում, որը տեղի է ունեցել Չինաստանի Պետական խորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ։
«Կարևոր է, որ Չինաստանն իր ազդեցությունը գործադրի Ռուսաստանի վրա»,- ընդգծել է Շոլցը։
Միաժամանակ, Շոլցը, նրա խոսքով, համապատասխան հարցը բարձրացրել է Չինաստանի նախագահ Սի Ցզինպինի հետ զրույցի ժամանակ։ Գերմանիայի կանցլերը նաև կրկին կոչ է արել դադարեցնել հատուկ ռազմական գործողությունը։
![](banners/armflix.jpg)