Վարսահարդարը թվարկել է՝ որ սանրերն են վնասակար մազերի համար
ԺամանցԳեղեցկության արդյունաբերության շուկայում առկա է սանրերի լայն տեսականի: Եվ չնայած թվում է, որ նրանք նույն նպատակն են հետապնդում, բայց դրանք տարբեր ազդեցություն են ունենում մազերի և գլխի վրա, և որոշ տեսակներ ընդհանրապես չպետք է օգտագործվեն։ ArtCraft վարսավիրանոցի տնօրեն Ազամատ Զարխունովը Gazeta.Ru-ին պատմել է՝ ինչպես խնայել մազերը և ընտրել ճիշտ սանր։ Մասնագետի խոսքով՝ սանր ընտրելիս՝ պետք է ուշադրություն դարձնել դրա օգտագործման նպատակին և այն նյութին, որից այն պատրաստված է։
«Սանրերը, որոնք հաստատ խորհուրդ չեմ տա, մետաղական, փայտե, կարծր, անորակ պլաստիկից պատրաստված սանրերն են: Դրանք վնասում են մազերի կառուցվածքը, գլխամաշկը և նպաստում ստատիկ էլեկտրաէներգիայի կուտակմանը, ինչի պատճառով՝ մազերը էլեկտրիֆիկացվում են»,- պարզաբանել է նա։
Ավելի լավ է նաև չգնել սանրեր, որոնք դժվար է լվանալ և ախտահանել։ Փաստն այն է, որ եթե նույնիսկ մեկ մարդ է օգտագործում այն, դրա վրա փոշի, մաշկի բջիջներն ու այլ աղտոտիչներ են կուտակվում։
«Մազերի հարդարման համար պետք է ընտրվեն կերամիկական ծածկույթով խոզանակ սանրեր, քանի որ տաք օդի ազդեցության տակ մետաղական տարրերը կարող են գերտաքանալ և վնասել մազերը: Բացի այդ, եթե դուք սանրեր եք գնում հայտնի վստահելի ապրանքանիշերից, ընտրեք օրիգինալ ապրանքներ, քանի որ կեղծիքները, թեև դրանք կարող են նույնական տեսք ունենալ, ամենից հաճախ պատրաստված են ցածրորակ նյութերից, ինչը մեծապես նպաստում է մազերի որակի անկմանը: Բացի այդ, դրանք շատ արագ անպիտան են դառնում»,- ընդգծել է փորձագետը։
Զարխունովը հիշեցրել է, որ այսօր ամենօրյա օգտագործման լավագույն սանրերը փափուկ ճկուն ատամներով սանրերն են, որոնք նրբորեն սանրում են և չեն պոկում նույնիսկ ամենախճճված ու փխրուն մազերը, չեն վնասում գլխամաշկը և մերսման էֆեկտ ունեն։