«Լիվերպուլը» վաճառվում է
ՍպորտFenway Sports Group-ը վաճառքի է հանել «Լիվերպուլ» ֆուտբոլային ակումբը։ Այս մասին հայտնում է The Athletic-ի լրագրող Դեյվիդ Օրնշտեյնը։
«FSG-ն հաճախ առաջարկներ է ստացել երրորդ կողմերից, որոնք հետաքրքրված են «Լիվերպուլի» բաժնետեր դառնալու հարցում: FSG-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ճիշտ պայմանների դեպքում մենք կքննարկենք նոր բաժնետերերի մասին հարցը, եթե դա բխում է ակումբի շահերից»,- ասվում է ընկերության հայտարարության մեջ:
Fenway Sports Group-ի հիմնադիրը անգլիական ակումբը ձեռք է բերել 2010 թվականին։ Այս պահին հայտնի չէ, թե ում հետ և ինչ փուլում են բանակցություններ ընթանում։
13 խաղից հետո «Լիվերպուլը» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 19 միավորով զբաղեցնում է ութերորդ տեղը։
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի արդյունքներով՝ Յուրգեն Կլոպի սաները A խմբում զբաղեցրին երկրորդ տեղը։ Եվրոպական գլխավոր ակումբային մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլում «Լիվերպուլը» կխաղա Մադրիդի «Ռեալի» հետ։