Թեյլոր Սվիֆթը թափանցիկ զգեստով ներկայացել է MTV EMA մրցանակաբաշխությանը
ԼուսանկարներԹեյլոր Սվիֆթը Դյուսելդորֆում մասնակցել է MTV EMA մրցանակաբաշխությանը: Կարմիր գորգից լուսանկարներ են հայտնվել Daily Mail-ում։
32-ամյա Թեյլոր Սվիֆթը ներկայացել է վրաց դիզայներ Դեյվիդ Կոմայի անսովոր հանդերձանքով, որը բաղկացած է եղել խորը դեկոլտեով սև բոդիից և մեծ կանաչ բյուրեղներով ասեղնագործված ցանցավոր կիսաշրջազգեստից։ Աստղն ամբողջացրել է տեսքը բարձրակրունկներով։ Ջեյք Ջիլենհոլի նախկին սիրեցյալը մազերը հավաքել է անկանոն փնջի մեջ և շպարվել՝ շեշտը դնելով աչքերի վրա։
Թեյլոր Սվիֆթն այս տարի ստացել է չորս MTV EMA մրցանակ՝ հաղթելով «Լավագույն տեսահոլովակ», «Լավագույն կատարող», «Լավագույն փոփ կատարող» և «Լավագույն երկար տեսահոլովակ» անվանակարգերում:
«Շատ լավ է վերադառնալ EMAs! Դուք բոլորդ հիանալի տեսք ունեք այսօր: Շնորհակալություն իմ սիրելի երկրպագուներին աջակցության համար։ Դուք եք պատճառը, որ այս ամենը կատարվում է ինձ հետ»,- ասել է Սվիֆթը բեմից: