Համաշխարհային պատերազմի վտանգը մեծացել է. Մեդվեդև
ԲլոգոսֆերաԼեհաստանի տարածքում հրթիռի հարվածը ցույց է տալիս, որ Արևմուտքը մեծացնում է համաշխարհային պատերազմի հավանականությունը: Այս մասին չորեքշաբթի օրը՝ նոյեմբերի 16-ին, Twitter-ում գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Լեհական ֆերմայում ուկրաինական «հրթիռային հարվածի» պատմությունը միայն մեկ բան է ապացուցում. Արևմուտքը Ռուսաստանի հետ իր հիբրիդային պատերազմով մեծացնում է համաշխարհային պատերազմի հավանականությունը»,- ասվում է ուղերձում։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ անհայտ ծագման հրթիռ է ընկել Լեհաստանի Ուկրաինայի հետ սահմանին գտնվող Պրժևոդուվ գյուղի տարածքում, ինչի հետևանքով՝ երկու մարդ է զոհվել։
Դրանից հետո Լեհաստանի իշխանությունները որոշել են բարձրացնել մի շարք զորամասերի մարտունակությունը։
ՆԱՏՕ-ի շատ երկրներ մտահոգություն են հայտնել միջադեպի առնչությամբ, ինչպես նաև հայտարարել են մանրամասն հետաքննության անհրաժեշտության մասին։