Կիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում է Երևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել Երևան Այն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն Վրթանեսյան Մամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակ «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը «Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում են Հակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը «Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից «Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ 

Գիտության մեջ սահմաններ չկան, որքան էլ ներդրում անես՝ քիչ է. Արա Աբրահամյան (լուսանկարներ)

Գիտություն և Մշակույթ

Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Գիտությունների ազգային ակադեմիայում տեղի ունեցավ մրցանակաբաշխություն, որի ընթացքում ամփոփվեցին ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսաստանի հայերի միության և «Արարատյան ալյանս» մտքի կենտրոն ինստիտուտի հայտարարած երիտասարդ գիտնականների համար «Լավագույն գիտական աշխատանք» մրցույթի արդյունքները։ Մրցանակաբաշխությանը ներկա էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան և «Արարատյան Ալյանս» մտքի կենտրոն-ինստիտուտի հիմնադիր Արա Աբրահամյանը։

«Նախ կցանկանամ շնորհավորել հաղթող մասնակիցներին և ասեմ, որ Ռուսաստանի հայերի միությունը տասնյակ տարիներ եղել է ԳԱԱ կողքին և միշտ անցկացրել է մրցույթներ։ Ցավոք, վերջին երեք տարիների ընթացքում, պայմանավորված վերջին իրադարձություններով՝ կորոնավիրուսով և հետո պատերազմով, ստիպված պասիվացան մեր աշխատանքները, բայց հիմա պետք է լրացնենք այդ բացը և ամեն տարի կազմակերպենք նման միջոցառումներ և մրցանակաբաշխություններ։ Ես միշտ եղել եմ գիտության կողքին և հիմա էլ պատրաստ եմ նպաստել դրա զարգացմանը, քանի որ գիտությունը պետության ամենակարևոր օղակներից մեկն է։ Մենք՝ հայերս, շատ խելոք և խելացի ազգ ենք, և եթե մենք պայմաններ ստեղծենք՝ ամեն ինչ առաջ կգնա։ Գիտության համար, որքան էլ ներդրում անես, միևնույն է քիչ է, քանի որ գիտության մեջ սահմաններ չկա»,- այս մասին նշեց նա։

Ակադեմիկոս Արթուր Իշխանյանն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց Արա Աբրահամյանին և նշեց, որ այսօրինակ մրցանակները մեր երկրում այս ծանր պայմաններում կարևոր, էական,  անգամ մշակութաստեղծ երևույթ են, որովհետև գիտության ոշորտն անշուշտ ունի սատարման անհրաժեշտություն։ «Պետք է գիտակցենք, որ այո, սա 21-րդ դարն է, որը տեխնոլոգիաների դարն է, ազգերի մրցակցությունը մտել է այդտեղ, ավելի ճիշտ առավել արտահայտվել է այս դարում, իսկ տեխնոլոգիաների հիմքում անշուշտ գիտությունն է և մեր երկրի ապագան ինչ-որ չափով մեր երիտասարդ գիտնականների ձեռքին է։ Պարոն Աբրահամյանի կողմից  կազմակերպած այս մրցանակաբաշխությունը, ըստ իս էական ներդրում է գիտության ոլորտում աշխուժացման համար և հրաշալի ստիմուլ է հանդիսանում ապագայում ևս լավ գործելու։ Եվ ես հույս եմ հայտնում փայփայում, որ մրցանակաբաշխությունը կլինի շարունակական»,- նշեց Իշխանյանը։ 

Մրցանակաբաշխության  անվանակարգերում հաղթող են ճանաչվել ՝

- Ֆիզիկա, մեխանիկա, մաթեմատիկա, ինֆորմատիկա անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Դավիթ Հայրապետյանը (Հայ-Ռուսական համալսարան), 2-րդ տեղը՝ Արմեն Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտ), 3-րդ տեղը զբաղեցրել են Տիգրան Պետրոսյանը (Երևանի պետական համալսարան) և Վահրամ Ղազարյանը (ՀՀ ԳԱԱ Ֆիզիկայի կիրառական պրոբլեմների ինստիտուտ):

- Քիմիա և Երկրի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Ջոն Կարապետյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նազարովի անվան երկրաֆիզիկայի և ինժեներային սեյսմաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Մարիետա Զաքարյանը (ՀՀ ԳԱԱ Ա. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտ), Աստղիկ Շահխաթունին (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն): 3-րդ տեղը զբաղեցրել են Բալաբեկ Սարգսյանը (Ա. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա) և Անուշ Հովակիմյանը (ՀՀ ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն):

- Կյանքի մասին գիտություններ անվանակարգում 1-ին տեղը զբաղեցրել է Գոհար Ցականովան (ՀՀ ԳԱԱ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ), 2-րդ տեղը՝ Հեղինե Գևորգյանը (Երևանի պետական համալսարան), 3-րդը՝ Վարդան Ասատրյանը (ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոն):

- Հայագիտություն և հասարակական գիտություններ անվանակարգում 1-ին մրցանակին արժանացել են Լևոն Աղիկյանը (ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ), Միքայել Մալխասյանը (Երևանի պետական համալսարան), Վոլոդյա Մկրտչյանը (Արցախի Մեսրոպ Մաշտոց համալսարան): 2-րդ մրցանակին արժանացել են Մարտին Հարությունյանը (ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ), Մերի Սարգսյանը (ՀՀ ԳԱԱ Գիտակրթական միջազգային կենտրոն), Արմեն Ավանեսյանը (ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ): 3-րդ մրցանակին արժանացել են Գոռ Մարգարյանը (ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտ), Ռուբեն Մելքոնյանը և Նաիրա Պողոսյանը (Երևանի պետական համալսարան)։ 

 Մրցանակային ընդհանուր ֆոնդը կազմել է 15 միլիոն դրամ:

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Երևանի դպրոցներից մեկում 14-ամյա տղաները հարվածել են համադասարանցու գլխին. նա հոսպիտալացվել էԿիրանցը զրկվելու է իր հիմնական ճանապարհից․ Տավուշում սահմանային փոփոխությունների հեռանկարները. Թաթոյան Քաղաքացիները փակել են Էջմիածին տանող ճանապարհը. ակցիան շարունակվում էԵվրամիութան դեսպանի հետ քննարկել ենք ՀՀ սահմանների և ներսում առկա իրավիճակ մասին․ ԹովմասյանԱվստրալիայի Լիբերալ կուսակցությունը երկրի ընդդիմության առաջնորդին կոչ է արել ճանաչել Հայոց ցեղասպանությունըԵրևանը դիտարկում է Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպում կազմակերպելու Ղազախստանի առաջարկը ՄԻՊ-ն անհասկանալի համառությամբ այդպես էլ չհիշեց Սամվել Վարդանյանի խոշտանգման մասին․ ՄնացականյանՏարադրամի փոխարժեքները ապրիլի 26-ինՄամիկոն Ասլանյանը բանտում է, որովհետև Վանաձորում հաղթել է Փաշինյանին. Մելիքյան (տեսանյութ)Օրվա խորհուրդ. Ապրիլի 26«Տավուշյան շարժումը» կարիք ունի քաղաքական ձևակերպումների և այդ դեպքում այն կբերի հաջողության. ՀովհաննիսյանԱպամոնտաժվել է շուրջ 10 500 ինքնակամ գովազդԵրևան-Սևան ավտոմայրուղու վրա պարեկները կանգնեցնում են բոլոր բեռնատար մեքենաներին` արգելելով նրանց մուտք գործել ԵրևանՆավուրի ճանապարհին իրականացվելու են հորապայթեցման աշխատանքներՀրդեհ Գառնի գյուղումԱյն կտի մասին, թե իբր ադրբեջանական գազ է գնելու Հայաստանը․ Կարեն ՎրթանեսյանՄամիկոն Ասլանյանը կմնա կալանքի տակԵրեւանում քաղաքացիները վաղ առավոտյան փակել են Ազատության պողոտան՝ ի աջակցություն տավուշցիների «Հրապարակ». Գյուղից հետեւում են դիրքերի քանդմանը«Կանգնի՛ր կամ հանձնի՛ր»․ Երևանի մի շարք փողոցներ պարալիզացված են․ ակցիաները շարունակվում ենՀակակոռուպցիոն դատարանում կհրապարակվի Վանաձորում ընտրված համայնքապետ Մամիկոն Ասլանյանի կալանքի վերաբերյալ որոշումը«Հրապարակ». Իշխանական թիմում էլ են սարսափում ադրբեջանցի «փախստականների» վերադարձի հեռանկարից«Ծիծեռնակաբերդ»-ում Աննա Հակոբյանի և դստեր դեպքով քննչականում քրեական վարույթ է նախաձեռնվել․ կան ձերբակալվածներ«Իրավունք». Լեո Նիկոլյանի վիճակն օր օրի վատթարանում է, իսկ նրա մուտքը Հայաստան շարունակում է փակ մնալ«Ժողովուրդ». Հենրիխ Մխիթարյանին շնորհավորեցին բոլորը` բացի ՀՖՖ-ից«Ժողովուրդ». Աննա Հակոբյանը քաղաքական նպատակով էր Գյումրիում. թեմի առաջնորդը «վտանգ» է համարվում«Ժողովուրդ». Սասուն Խաչատրյանին չեն նեղացնի. ՔՊ-ն հանդիպելու է ՍԴ-ի իր «սրտի» թեկնածուի հետԿինը սիրահարվել է կեղծ Իլոն Մասկին և նրան գումար տվելԹալիբները վեց իրանցի սահմանապահի են ձերբակալել Աննա Հակոբյանը Գյումրի կատարած այցից լուսանկարներ է հրապարակելԴանիական պատվիրակությունը Գորիսում ԵՄ դիտորդական առաքելության հետ պարեկություն է իրականացրել ՆԱՏՕ-ի երկրները Կիևին չեն տվել խոստացված օգնությունը․ ՍտոլտենբերգԿարծում ենք, որ Սուրեն Պետրոսյանը վաղը կլինի ազատության մեջ. փաստաբաններ (տեսանյութ) ՄՔԴ դատախազ Օկամպոն Բունդեսթագում արցախցիների բռնահանման մասին զեկույց է ներկայացրելՊեսկովը նշել է Ուկրաինային ամերիկյան հրթիռների մատակարարման հետեւանքներըՑեղասպանության ճանաչումը հաճախ փորձ է արվել քաղաքական շահարկման թեմա դարձնել. Խաչատուրյան Նարեկ Մանասյանը հաղթեց Ադրբեջանը ներկայացնող կուբացի բռնցքամարտիկին (տեսանյութ) Դերասան Արման Նավասարդյանը Կիրանցում է (տեսանյութ)Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգևորականներին պատգամել է հայ ժողովրդին ուղղորդել ճշմարտության ճանապարհով Փաշինյանը ՔՊ նախաձեռնող խմբի նիստին հանդես է եկել սահմանազատման գործընթացի մեկնարկի մասին զեկույցով Քննարկվել են ԱՄՆ կողմից ՀՀ-ին տրամադրվող աջակցության վերաբերյալ հարցեր Արագածոտնում բախվել են «SHACMAN» և «ZIL» մակնիշի բեռնատարները․ վերջինը կողաշրջվել է Ձերբակալությունները իշխանության ապազգային գործունեությունը չեն քողարկի, իրավիճակը մի օր պայթելու է․ Տիգրան ԱբրահամյանՌԴ դեսպանատունը նոտա է հղել Թուրքիայի ԱԳՆ-ին Աննախադեպ ռեպրեսիաների քարտ-բլանշ Արևմուտքից՝ Նիկոլ ՓաշինյանինՄիգրանտները Ռուսաստանին չեն օգնի, այլ մոտեցումներ են պետք․ ՊուտինԲռնցքամարտի ԵԱ․ 48 կգ քաշային Բարեղամ Հարությունյանը դուրս է եկել եզրափակիչ (տեսանյութ)Անօրինական եկել եք մարդու վարձակալած հողատարածք․ քաղաքացին՝ ոստիկաններին (տեսանյութ)Տավուշում ականի պայթյունից սակրավորի աջ ոտնաթաթը պոկվել է․ Ոսկան ՍարգսյանԵրեկ աշխարհին ապացուցեցինք, որ կով չենք․ Արմեն Աշոտյան
Ամենադիտված