Քարաթափում Ջրաշեն թաղամասում (թարմացված)
ՀասարակությունՆոյեմբերի 20-ին, ժամը 11։15-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ջրաշեն թաղամասի թիվ 115 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել քարաթափում․ երթևեկությունը երկկողմանի փակվել է:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները սահմանազատել են տարածքը․ քարերը հեռացնելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա: