Մարտունի գյուղում այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ
Արտակարգ ՊատահարՆոյեմբերի 22-ին, ժամը 17։58-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մարտունի գյուղում այրվում է խոտածածկ տարածք: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:20-ին, մարվել՝ 19:55-ին: Այրվել է մոտ 15 հա խոտածածկույթ: