Խորվաթիա-Կանադա. 3 գոլ՝ առաջին խաղակեսում
ՍպորտԱԱ 2022-ի խմբային փուլի երկրորդ տուրում Կանադան մրցում է Խորվաթիայի հետ, հայտնում է Armsport-ը։
Հանդիպման մեկնարկում կանադացիների կազմում հաշիվը բացել է Ալֆոնսո Դևիսը։ Նա դարձել է Կանադայի հավաքականի՝ աշխարհի առաջնություններում առաջին գոլի հեղինակը։
36-րդ րոպեին Կրամարիչը հավասարեցրել է հաշիվը, իսկ 44-րդ րոպեին Լիվայան առաջ է մղել խորվաթներին: