Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալուն Բագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ) Տավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ) Կիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ) Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերին 

Վարդենիսում աղետ է, ժանտախտ՝ իշխանությունների խրախճանքի պայմաններում

Քաղաքական

Yerkir.am-ը զրուցել է ՀՅԴ Տավուշի Մարզային կոմիտեի ներկայացուցիչ, ԱԺ «Հայաստան» խմբկցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի հետ։

- Պարո՛ն Դանիելյան, օրերս Վարդենիսում էիք, ինչպե՞ս կգնահատեք իրադրությունը, հաշվի առնելով վերջին զարգացումները։

- Մեկ բառով՝ աղետալի։ Աղետալի՝ և՛ անվտանգության ուղղակի բացակայության, և՛ սոցիալ տնտեսական, և՛ բարոյահոգեբանական իմաստով։

- Երևի հերթով անդրադառնանք։

- Տեսեք՝ սեպտեմբերի 13-ի կարճատև պատերազմից և թշնամու զորքերի ներթափանցումից հետո ուղղակի կաթվածահար է եղել Վարդենիսի շրջանի պաշտպանական համակարգը, որը, ինչպես գիտեք, արդեն իսկ կազմաքանդված էր 2020 թ. նոյեմբերից հետո, երբ թշնամուն հանձնվեց Քարվաճառի շրջանը։ Սեպտեմբերի 13-ից թշնամին, առաջանալով և զավթելով ռազմավարական բազմաթիվ դիրքեր, ոչ միայն նշանառության տակ է վերցրել Վարդենիսի մի շարք բնակավայրեր, այլև անգամ կտրել է առանձին գյուղերը սնուցող խմելու ջրագծերը, փակել ակունքներն ու ստեղծել հումանիտար ճգնաժամ։

- Այսինքն՝ սեպտեմբերին Վարդենիսը 2-րդ հարվա՞ծն է ստացել նոյեմբերի 9-ի փաշինյանական կապիտուլյացիայից և Քարվաճառի հանձնումից հետո։

- Այո, և, ցավոք, իշխանությունները պարզապես անտերության են մատնել շրջանը։ Մի խայտառակ, ամոթալի ու նվաստացուցիչ փաստ ներկայացնեմ, և ամեն ինչ պարզ կդառնա։ Գիտեք, որ սեպտեմբերի 13-ին բազմաթիվ զոհեր տվեց նաև Վարդենիսը, և, պատկերացրեք, որ մինչ օրս մեր տարածքում դեռ կան զոհերի մարմիններ։ Պայմանագրային զինծառայողը, ով այդ ժամանակ ծառայության չի եղել, տագնապի ժամանակ օգնության շտապելիս թիկունք ներթափանցած թշնամու կողմից շրջափակման մեջ ընկնելով զոհվել է, հիմա այդ մարդու մարմինն  արդեն 3 ամիս է, ինչ գտնվում է բաց երկնքի տակ։ Պաշտպանության նախարարությունը պիտի պատասխանի՝ ինչու՞ թվով 4 դիրքում զինվոր չի եղել, որտեղից թշնամին կարողացել է անարգել ներթափանցել, կատարել գործողություն և, ամենակարևորը, նշված 4 դիրքի փոխարեն կառուցել 22 նոր դիրք և հիմնավորվել մեր հողում։

- Հիմա այդ սպայի մարմինը նույնկերպ ընկած է դրսու՞մ։

- Այո, ուղղակի սահմռկեցուցիչ է, երբ քթի առջև ընկած հարազատի, որդու, եղբոր մարմինը մարդիկ չենս կարող հուղարկավորել։ Դուք նախկինում կպատկերացնեի՞ք նման բան, երբ զոհվածի մարմինը 3 ամիս ընկած լինի դրսում, և նրա եղբայրը թակի պետական մարմինների հարյուրավոր դռներ, խնդրի, պահանջի, որ օգնեն, անգամ սեփական նախաձեռնությամբ անօդաչու սարք թռցնի, որ տեսնի՝ եղբոր մարմինը տեղու՞մ է, թե՞ ոչ։

- Այսինքն՝ 3 ամսվա մեջ պետությունը, զինված ուժերը, հատուկ ջոկատայինները չե՞ն կարողացել մարմինը դուրս բերել։

- Փաստ է, որ ոչ։ Ես արդեն չգիտեմ՝ չե՞ն կարողացել, թե՞ չեն ուզել։ Դուք հիշու՞մ եք, քանի՞ օր անց Արցախի ՊԲ հատուկ նշանակության ուժերը ուղղաթիռի խոցման վայրից տարհանեցին հայկական Մի-24-ի անձնակազմից մեկի դին, երկու օդաչուների մասունքներն ու ուղղաթիռի որոշ անհրաժեշտ մասեր. դեպքից ընդամենը 10 օր անց՝ 2014 թ. նոմյեմբերի 22-ին, ընդ որում՝ թշնամուն երկու զինվորականի շարքից հանելով։ Վարդենիսում տիրող այս խայտառակ, անտեր վիճակի ու քաոսի պայմաններում տեսնում ես պատկան նախարարների, ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ա. Քոչարյանի և այլ իշխանավորների ցինիկ պահվածքն ու հասկանում, որ այս ամենը դիտավորյալ է արվում։ Այո, սա հանցավոր անգործություն է, որը Փաշինյանի իշխանության թուրքամետ ու հակապետական ծրագրի մի մասն է։ Սա արվում է հատուկ, որպեսզի մարդիկ չփորձեն այլևս կռիվ տալ թշնամու դեմ, չփորձեն նվիրվել բանակին, ձեռնամուխ չլինեն սեփական հայրենիքի ազատագրմանը, քանի որ այդ ամենը չի տեղավորվում իշխանությունների թուրքամետ ծրագրին մեջ, փոխարենը՝ հանձնվեն, հարմարվեն, նվաստանան, ինպես ինքը՝ Փաշինյանի իշխանությունը։

- Դուք նշեցիք նաև սոցիալ-տնտեսական խնդիրների առկայության մասին։

- Վարդենիսում առկա իրավիճակը ճիշտ և ճիշտ ներկայացնում է վարագույրի հակառակ կողմը, երբ բեմում ներկայացվող լավ կյանքի, տնտեսական ճռճռան թվերի,  Հանրապետության հրապարակի լույսերի ու մայրաքաղաքի ճոխ զարդարանքների հետևում տեսնում ես երկրիդ իրական և ողբերգական պատկերը։ Այցելում ես սեպտեմբերին զոհվածի բազմանդամ ընտանիք, տեսնում 4-5 մանկահասակ և կարիքավոր երեխաների և պարզում, որ նրանց այս 3 ամիսներին ոչ մեկը, անգամ մարզպետը չի այցելել և փորձել ինչ-որ կերպ օժանդակել, մյուս կողմից տեսնում երկրիդ պատասխանատու դեմքերի խրախճանքը Քաթարում և այլուր։ Գիտեք՝ ես այս ամենը կանվանեի ոչ այլ ինչ, քան մեծագույն անբարոյականություն։ Իսկ կառավարության վերջին փոփոխությունները ուղղակի խորացրել են սոցիալական ճգնաժամը։ Սայլակի վրա մեզ ներկայացավ ոտքեր ու ձեռքեր չունեցող հաշմանդամ, ում թոշակը ավելացրել են 3.000 դրամով, փոխարենը կտրել 18.000 դրամ կազմող նպաստը։ Ահա փաշինյանական ողջ զավեշտը։ Ինչպես նշեցի՝ վարդենիսցի սահմանամերձ գյուղացին հայտնվել է սոցիալական աղետալի վիճակում։ Նա  թշնամու նշանառության տակ ուղղակի զրկվել է գոյատևելու կենսական պայմաններից, անգամ՝ խմելու ջրից։ Եվ այս ժանտախտի կողքին  իշխանությունների հանցավոր անգործություն է ու պետական բյուջեն խժռող երևանյան խրախճանքը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Էրդողանը չեղարկել է իր այցը ԱՄՆԳեղարքունիքի մարզում բախվել են «Opel»-ն ու «ՎԱԶ 2106»-ը. վերջինը կողաշրջվել է, կան վիրավորներ Կիրանցում լուսաձայնային հատուկ միջոցի հետևանքով տուժած 5 քաղաքացի և 2 ոստիկան են տեղափոխվել «Իջևան» ԲԿ․ պատգամավոր ՊՆ–ն անդրադարձել է Կիրանցում տեղի ունեցող ակցիային պայմանագրային զինծառայողների միանալունԲագրատ Սրբազանն այցելում է ոստիկանների կողմից ծեծի հետևանքով հիվանդանոց տեղափոխված տավուշցիներին (տեսանյութ)Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է․ Արման ԹաթոյանՏավուշցիները մեքենայի մեջ նկատել են Մհերի Գրիգորյանին ու Շահին Մուստաֆաևի՞ն․ 168.am Այսօրվա իշխանություններն արտաքին սպառնալիքներին դիմակայելու իրենց ողջ ռեսուրսը սպառել են․ Արշակ Սրբազան (տեսանյութ)Կիրանցում բախումներից հետո Բագրատ Սրբազանն այցելել է Իջևան ԲԿ-ում գտնվող ոստիկաններինԿիրանցում բախումներից տուժած քաղաքացիներին շտապօգնության մեքենայով տեղափոխեցին հիվանդանոց (տեսանյութ) 20 պայմանագրային զինծառայող Տավուշում վայր է դրել զենքերը և միացել շարժմանը (տեսանյութ)Կիրանցում ոստիկանները լուսաձայնային նռնակ են կիրառել․ մի քանի գյուղացի վնասվածքներ են ստացել․ News.am «Ռեալը» Մբապեին արգելել է մասնակցել Օլիմպիական խաղերինՈտքն է այտուցվել, գլխին վնասվածք կա. Կիրանցում բուժօգնություն են տրամադրում բախումներից տուժածներին (տեսանյութ) Գուգարաց թեմի առաջնորդը և Միքայել Սրբազանը Կիրանցում ենԱգրեսիա Արցախի դեմ, սպանություններ, խոշտանգումներ. ԱՄՆ Պետդեպի զեկույցն Ադրբեջանի վերաբերյալՈստիկանությունը հրաժարվում է վերադարձնել ցուցարարների մեքենաները. Վարազդատ ՀարությունյանԷկոնոմիկայի նախկին փոխնախարարի խափանման միջոց տնային կալանքը վերացվել էՓաշինյանը ողջ հանրապետությունով համերգներ է կազմակերպելԿիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք․ իրանագետ Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ ՇոլցՔիչ հետո մեզ կմիանա Շիրակի թեմի առաջնորդը․ Բագրատ Սրբազան (տեսանյութ)«Գնացեք այս ժողովրդի ոտքերը լվացեք, և ջուրը, էլ չասեմ, ինչ արեք...». Բագրատ Սրբազանը` սև բերետավորներին«Բրավո քեզ, կիրանցի՛, դու չարին հաղթեցիր»․ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակըԿիրանցում քաշքշուկ ու հրմշտոց սկսվեց սև բերետավորների և քաղաքացիների միջև (տեսանյութ)Կիրանցում լարված իրավիճակ է. ուժայինները փորձում են բացել ճանապարհը (տեսանյութ)Պրեմիերա․ Վահագ Ռաշ՝ «Լուսամփոփի պես աղջիկ» (տեսանյութ)ԱԺ պատգամավորին չի թույլատրվում ազատությունից զրկել․ ՄԻՊ–ը գրություն կուղարկի իրավասու մարմնինՔաղաքացիներն արգելափակել են քարտեզագրողների մեքենայի շարժըՄա՛մ, պապան գնացել ա, որ մեր տունը պաշտպանի՞. Սուրեն Պետրոսյանի կինը՝ երեխաների հարցերի մասին (տեսանյութ) Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն է տեղի ունեցել կառավարությունում Լարված իրավիճակ՝ Կիրանցում. բնակիչները հրաժարվում են ճանապարհ տալ մեքենային․ ուղիղՄիջպետական մի քանի հատվածներ ողջ հանրապետությունում շարունակում են փակ մնալ Դա չի խանգարելու ո՛չ մեր պայքարին, ո՛չ վճռականությանը․ Սուրեն Պետրոսյանն՝ իր ձերբակալության մասին (տեսանյութ)Ծայրից ծայր խաբեություն է, ուզում են մոլորեցնել մեզ, գնացե՛ք, Շուռնուխը տեսեք, Աղավնոն․ Բագրատ Սրբազան (տեսանյութ) Սուրեն Պետրոսյանն ազատ արձակվեց (տեսանյութ)Ադրբեջանցիները պիտի ռադ լինեն մեր տարածքներից. Գառնիկ Դանիելյան (տեսանյութ) Կոստանյանը Կատարի ԱԳ փոխնախարարին ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ»-ի սկզբունքներըՌուսական խաղաղապահ գրեթե ողջ զորակազմն արդեն լքել է ԼՂ-ն, մնացած մասը կլքի այն մինչև մայիսի վերջ «Խաբում եք մարդկանց»․ մարզպետն այցելել է ակցիա իրականացնող տավուշցիներին․ ուղիղՔաղաքացիները փակել են Մեղրի-Երևան ճանապարհըԻսրայելի ազգային անվտանգության նախարարը վթարի է ենթարկվել (տեսանյութ)Լարված իրավիճակ` Կիրանցում (տեսանյութ) Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը Միջազգային ճնշումը պետք է շարունակվի. Դավիթ Վարդանյանը France 24-ի եթերում խոսել է Ռուբեն Վարդանյանի հացադուլի մասին Կոտայքում՝ հյուրանոցում, հայտնաբերվել են 2 օտարերկրացիների մարմիններ. 2 հոգի էլ հոսպիտալացվել է Մոմավառություն՝ ի հիշատակ Փաշինյանի ավտոշարասյան կողմից վթարի ենթարկված Սոնա Մնացականյանի․ ուղիղ Էրդողանն Իսրայելին մեղադրել է ցեղասպանության մեջՀրազդանում բողոքի ակցիայի ժամանակ 3 անձ է բերման ենթարկվել Դիլիջանում «Toyota»-ն բախվել է «Mercedes-Benz»–ին և շրջվել՝ ճանապարհը դարձնելով միակողմանի երթևեկելի
Ամենադիտված