52-ամյա Նաոմի Քեմփբելին լուսանկարել են առանց ներքնազգեստի թափանցիկ զգեստով
ԼուսանկարներԲրիտանացի սուպերմոդել Նաոմի Քեմփբելը առանց ներքնազգեստի մասնակցել է Լոնդոնում անցկացվող Vogue Forces for Change Dinner երեկույթին։ Համապատասխան նկարները հայտնվել են Getty Images ֆոտոբանկում։
Նաոմի Քեմփբելն ընտրել է անկեղծ կերպար: 52-ամյա սուպերմոդելը հանրությանը ներկայացել է կիսաթափանցիկ զգեստով, որի տակից ներքնազգեստ չի կրել։ Զգեստն ընդգծել է նրա պարանոցն ու կուրծքը, իսկ ոտքերը՝ մերկացրել։ Այն լրացնելու համար նա կրել է սրածայր բարձրակրունկներ, ինչպես նաև ականջօղեր, վզնոց և ադամանդե մատանի։