Հայտնի է՝ ով կլինի Հոլանդիայի ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչը
ՍպորտՌոնալդ Կումանը Նիդեռլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի նոր գլխավոր մարզիչն է։
Հոլանդիայի ֆուտբոլի ասոցիացիան այդ որոշման մասին հայտարարել էր դեռևս ապրիլին։ Կումանի պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականի աշխարհի առաջնությունը:
59-ամյա մասնագետը նախկինում եղել է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում՝ թիմը գլխավորելով 2018-2020 թվականներին։ Հավաքականում աշխատելու ընթացքում Կումանը երբեք այն դուրս չի բերել խոշոր միջազգային մրցաշարի եզրափակիչ փուլ։
Կումանի գլխավորությամբ ազգային հավաքականի լավագույն արդյունքը ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի 2018/19 մրցաշրջանի եզրափակիչն է։ Բացի ազգային թիմից և «Բարսելոնայից»՝ մարզիչն աշխատել է անգլիական «Էվերտոնում», իսպանական «Վալենսիայում» և այլ ակումբներում։
Ավելի վաղ ինչպես հայտնել ենք, Լուի Վան Գալը Քաթարում 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Արգենտինային պարտվելուց հետո հայտարարել էր, որ լքում է Հոլանդիայի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը։